Քաղաքականություն

ՀՀԿ-ն նախընտրական դաշինքներ կազմելու հարց չի քննարկել

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն նախընտրական դաշինքներ կազմելու հարց չի քննարկել

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընտրություններին ընդառաջ դաշինքներ կազմելու հարց չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Կարծում եմ, որ Հանրապետականն ընտրություններին կմասնակցի իր ցուցակով: Հաշվի առնելով անցյալի փորձը՝ մեր ցուցակում տեղ կգտնեն այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք մեզ հետ ճանապարհ են անցել և կցանկանան շարունակել անցնել այդ ճանապարհը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ ներկայում էլ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր սատարել են ՀՀԿ-ին և կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին:

Շարմազանովն անդրադարձավ նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԼՂՀ կատարած այցին՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերի մարտունակությունը շատ բարձր է, առաջնագծում ահռելի աշխատանք է կատարվել: Շարմազանովի խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ դասերն արդեն քաղվել են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում