Տնտեսություն

ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություններ կտրվեն հինգ տարի ժամկետով

2 րոպեի ընթերցում

ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություններ կտրվեն հինգ տարի ժամկետով

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՏՏ ոլորտի նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ կառավարությունը փոփոխություն և լրացումներ կատարեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով օրենքով սահմանված ՏՏ ոլորտի նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրմամբ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ պայմանավորված ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը, ոլորտի դրական աճը: Կարևորվում է նաև օրենքի արդյունավետ կիրառումն ու ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների գործունեության բարելավումը, ինչպես նաև տնտեսական զարգացման ապահովումը:

«Նախագծով առաջարկվում է օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների ժամկետը սահմանել 5 տարի, ինչպես նաև համապատասխան անցումային դրույթ նախատեսել արդեն իսկ հավաստագրված ընկերությունների համար, համաձայն որի` վերջիններիս տրամադրված հավաստագրերը կգործեն ստացման պահից 5 տարի ժամկետով: Այն խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծման և ոլորտի հետագա զարգացման համար` նպաստելով նաև ընդհանուր տնտեսության զարգացմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տիգրան Խաչատրյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում