Ռումինիայի խորհրդարանում ընտրվել է երեք հայ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ են ընտրվել միանգամից երեք հայ պատգամավոր: Վերընտրվել են Ռումինիայի Հայոց միության կողմից առաջադրված հայ փոքրամասնության ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչյանը (Varujan Pambuccian) եւ Լիբերալների ու դեմոկրատների դաշինքի (ALDE) ցուցակով առաջադրված Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian): Առաջին անգամ խորհրդարանի անդամ է ընտրվել սոցիալ-դեմոկրատների ցուցակով առաջադրված Լուչիան Էդուարդ Սիմիոնը (Lucian-Eduard Simion):

Ինչպես հաղորդում է Բուխարեստում «Արմենպրես»-ի թղթակիցը, Վարուժան Փամբուկչյանը Ռումինիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի անփոփոխ ղեկավարն է երկար տարիներ, այդ հարցով, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ: Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի Խորհրդարանի առաջին գումարման անդամներից է, ազգային փոքրամասնությունների խմբի առաջին ղեկավարը, որն այնուհետեւ ժառանգել է Վարուժան Փամբուկչյանը: Ոսկանյանը եղել է սենատոր, եւ երկու անգամ Ռումինիայի կառավարության ադամ` 2006-2008թթ. էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար, 2012-2013թթ. էկոնոմիկայի նախարար: Երկուսն էլ Ռումինիայի հայտնի քաղաքական գործիչներ են, միաժամանակ Ռումինիայի Հայոց միության հիմնադիր ղեկավարներ` Ոսկանյանը նախագահ, իսկ Փամբուկչյանը փոխնախագահ: Լուչիան Էդուարդ Սիմիոնը Սեւ ծովի առափնյա Տուլչա նահանգային ղեկավարներից է, անցյալում Տուլչա նահանգի պրեֆեկտը, այնուհետեւ Դանուբի դելտայի արգելոցի տնօրենը: Նա ղեկավարում է Ռումինիայի Հայոց միության տեղական մասնաճյուղը, ինչպես նաեւ կանգնած է Տուլչայի նահանգի եւ Տավուշի մարզի եղբայրական կապերի հաստատման ակունքներում:

Հայերեն English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը