Շվեդական դատարանը թուրք գործչի հայատյաց հայտարարությունները ճանաչել է որպես քրեական հանցագործություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստոկհոլմի շրջանային դատարանը դեկտեմբերի 14-ին վճիռ կայացրեց Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի գործի առնչությամբ, ով ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական մի շարք համայնքային կազմակերպությունների կողմից Ստոկհոլմի կենտրոնում կազմակերպված ցույցի ժամանակ հանդես էր եկել բացահայտ հայատյաց և ազգայնամոլական հայտարարություններով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատարանը վճռեց, որ Շվեդիայի քրեական օրենսգրքի 16 հոդվածի 8 մասի 2-րդ կետի համաձայն Լեյլանին կատարել է էթնիկ խմբի դեմ ատելության սերմանման հանցագործություն ծանրացուցիչ հանգամանքներով։ Ըստ դատարանի վճռի Լեյլանիի նկատմամբ սահմանվեց պատիժ երկու տարվա պայմանական ազատազրկման և տուգանքի վճարման տեսքով։

Մինչ այդ նոյեմբերի 30-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատախազն առաջարկել էր Լեյլանիին դատապարտել պայմանական ազատազրկման և նշանակել տուգանք՝ հիմնավորելով, որ հայտարարությունում սպառնալիք է հնչեցվել՝ ուղղված կոնկրետ խմբի դեմ, ինչը տեղի է ունեցել Ստոկհոլմի կենտրում։

Դատապաշտպանն առաջարկել էր սահմանափակվել տուգանքով՝ հիմնավորելով, որ մեղադրյալը գտնվել է անկայուն հոգեկան վիճակում, օգտագործել է ուժեղ դեղորայք և ելույթ է ունեցել հանպատրաստից։

Այսպիսով, դատարանը որոշեց ամբողջությամբ բավարարել դատախազի պահանջը և Լեյլանիի ազգայնամոլական և հայատյաց վարքագիծը որակել որպես քրեական հանցագործություն։

Շվեդիայի թուրք աշխատավորների ընկերությունների դաշնությունը շվեդաբնակ ադրբեջանցիների հետ 2016 թվականի ապրիլի 9-ին Ստոկհոլմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի կապակցությամբ «Թուրք` արթնացիր» կոչերով հակահայկական ակցիա են անցկացրել:

Դաշնության փոխնախագահ Բարբարոս Լեյլանին իր թուրքերեն ելույթում կատարել է մի շարք հակահայկական և ազգայանամոլական հայտարարություններ, մասնավորապես հայտարարելով. «Հասել է թուրք ազգի միավորվելու ժամանակը։ Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի։ Մահ հայ շներին։ Մահ։ Մահ։ Դիմում եմ հավատացյալ մարդկանց։ Մի խոսք կա՝ հայրենիքի նկատմամբ սերը բխում է հավատից։ Հայրենիքը ուրիշին չի տրվում։ Եկել է թուրքական հանրապետությունների միավորվելու ժամանակը, այն արդեն հասունացել է։ Բոլորին շնորհակալություն, որ եկել եք։ Սրանով մենք բոլոր սկանդինավյան երկրներին, Եվրոպային ցույց ենք տալիս, որ մենք արյուն չենք սիրում, բայց պատրաստ ենք արյուն թափելու»։ Նրա «Մահ հայ շներին, մահ, մահ» վանկարկումներին միացել են ցույցի մասնակիցները։

Միջադեպն ապրիլի 11-ին լայն արձագանք է ստացել շվեդական մամուլում։ Շվեդահայ համայնքի բազմաթիվ կազմակերպություններ եւ անհատներ բողոք են ներկայացրել Շվեդիայի ոստիկանություն տվյալ անձի դեմ գործ հարուցելու պահանջով։

Մեծ աղմուկի պատճառով Լեյլանին հեռացել էր կազմակերպությունում իր պաշտոնից և ներողություն էր խնդրել իր արտահայտությունների համար:

Հայերեն English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը