Հարցազրույց

Կոմպոզիտորների համար ոսկեդար է. Պետրոս Շուժունյան

6 րոպեի ընթերցում

Կոմպոզիտորների համար ոսկեդար է. Պետրոս Շուժունյան

ԵՐԵՎԱՆ,15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Oրերս Հայաստանում էր կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանը: «Արմենպրես»-ը ստեղծագործողի հետ զրուցեց նրա կյանքի և գործունեության մասին:

-11 տարեկանում գրել եք ձեր առաջին ստեղծագործությունը: Ի՞նչ ճակատագրի է այն արժանացել:

-Այն պահպանվել է մինչ օրս: Մոնրեալի կոնսերվատորիա ընդունվելիս քննությանը նաև այդ ստեղծագործությունն եմ ներկայացրել: Մինչ Կանադա մեկնելս, ութ կամ տասը գործ էի գրել. փոքրածավալ ստեղծագործություններ ջութակի համար, կամերային, կվարտետ, երգչախմբային ստեղծագործություն Նարեկացու «Մատյան ողբերգությունից»: Այդ ժամանակ երգում էի Գյումրիի եկեղեցական երգչախմբում: Տեղի առաջնորդն ինձ խնդրեց գնալուց առաջ մի բան գրել և որպես հիշատակ նվիրել իրենց: Ստեղծվեցին մի քանի աշխատանքներ: Ուսուցիչներս ինձ շատ էին քաջալերում, ծնողներս, ընկերներս ասում էին, որ կարող եմ գրել: Նշեմ, որ երեք տարի ուսումնարանում կոմպոզիցիայի դասարանում եմ սովորել՝ Ազատ Շիշյանի լսարանում:

-Իսկ երաժշտության նկատմամբ սերը որտեղի՞ց է գալիս:

-Շատ փոքրուց: Մեծ հայրս իմ առաջին ուսուցիչն էր: Երբ մանկապարտեզից գալիս էի տուն, նա ինձ նստեցնում էի ծնկներին և երգում: Հայաստան էր գաղթել Ադանայից. կատարում էր ազգագրական խորը շնչառություն պահանջող երգեր տարբեր լեզուներով՝ հայերեն, քրդերեն, թուրքերեն. երբեմն ոչինչ չէի հասկանում, բայց նմանակում էի: Երբ հորս հետ գործուղումների էի գնում Երևան կամ այլ քաղաքներ, ավտոբուսում արտասանում, երգում, զբաղեցնում էի բոլորին: Մեր շենքում կար տասը բնակարան, որից ութում՝ դաշնամուր: Հարևանս էր նկարիչ Հակոբ Հակոբյանը, նրա եղբայրը բազմաթիվ ռոմանսներ էր գրում և նվագում. միջավայրը շատ երաժշտական էր: Երջանկություն էր Գյումրիում տեսնել այնպիսի մեծանուն ստեղծագործողների, ինչպիսին էին Ռոստրոպովիչը և այլք:

-Ինչո՞ւ մեկնեցիք Կանադա:

-Ընտանեկան որոշում էր: Հորաքույրս այնտեղ էր ապրում. հրավեր ուղարկեց: 1972 թվականին Հելսինկիի պայմանագրի համաձայն՝ միմյանցից երկար ժամանակով բաժանված ընտանիքները իրավունք ունեին միանալ: 18 տարեկան էի, երբ մեկնեցինք: Ապրիլին Մոնրեալի Կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ուսանող էի: Ներկայումս Մոնրեալի կոմպոզիտորների միության անդամ եմ:

-Աշխատել եք տարբեր երաժիշտների հետ: Ո՞ր համագործակցությունն եք լավագույնը համարում:

-Մոնրեալում երկար տարիներ ղեկավարել եմ համազգային երգչախումբը, Կաթողիկե եկեղեցու դպրաց դասը: Ներկայացրել ենք հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք սիրվել և գնահատվել են օտարների կողմից: Ձայնագրել եմ Կոմիտասի, Երկմալյանի, Խորենյանի պատարագները, Կանաչյանի և Կարա-Մուրզայի գործերը: Բոլոր համագործակցություններն էլ ստացված եմ համարում:

-Կոմպոզիտորի համար այսօր հե՞շտ է ստեղծագործելը:

-Մինչ օրս 80-100 ստեղծագործություն եմ գրել: Համակարգիչը մեզ շատ է օգնում: Նախկինում 3-4 րոպեանոց գործը 2-3 ամիս էր խլում, իսկ հիմա՝ 30 րոպե կամ մեկ ժամ: Կարծում եմ՝ կոպմոզիտորների համար ոսկեդար է, քանի որ ժամանակին սևով ճերմակի վրա գրելուց հետո, աշխատանքը չէր ավարտվում. պետք էր այն ներկայացնել երաժիշտներին ու սրտի տրոփյունով լսել՝ հասկանալու համար ստացվել է, թե ոչ: Հիմա համակարգչի միջոցով հնարավոր է լսել ստեղծածդ երաժշտությունը, անել ցանկալի փոփոխությունները, նոր այն նվագախմբին տրամադրել:

-Ի՞նչ եք կարծում կոմպոզիտորը տարիների ընթացքում պե՞տք է փոխի իր ձեռագիրը:

-Անշուշտ: Եթե չկա զարգացում, անհետաքրքիր է: Կան ստեղծագործողներ, որոնք տասը տարի առաջ գրված գործերը ձևափոխում ու նորովի են ներկայացնում: Ավելի լավ է նոր բան գրել, որտեղ կարտահայտվի կոմպոզիտորի էվոլյուցիան:

-Ո՞րն եք համարում ձեր լավագույն ստեղծագործությունը:

-Ինձ համար «Պատարագն» ամենադժվար և զգացական կուլմիանացիային հասած գործն է: Այն գրել եմ Եղեռնի 100-րդ տարելիցին: Որոշել էի, որ նրանում չպետք է լինի կոմիտասյան պոլիֆոնիա, ոչ էլ Երկմալյանին հատուկ հարմոնիկ երաժշտություն: Դա պետք է այլ բան լիներ: «Պատարագը» նման է բյուզանդական հոգևոր երաժշտությանը: Այն գրվել է 8 ձայն ունեցող երգչախմբի համար: Այն կատարվել է Մոնրեալում՝ Սեն Բատիստ եկեղեցում: Շատ կցանկանամ, որ Հայաստանում այն հնչի:

-Ի՞նչ կասեք հայաստանյան ժամանակակից երաժշտարվեստի մասին:

-Ծանոթ չեմ ժամանակակից ստեղծագործողներին, սակայն նկատել եմ, որ աշխատաոճը տարբեր է: Կարծում եմ՝ ստեղծագործական մտքին պետք է արարելու հնարավորություն տալ, իսկ դրա համար անհրաժեշտ են ժամանակ, տրամադրություն և ապրելու միջոցներ: Պետք է պայմաններ ստեղծել, հակառակ դեպքում ստեղծագործողը կգնա արտասահման, և նման դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նա, գուցեև ինձ նման, կապրի Կանադայում, բայց կշնչի Հայաստանում:

-Վերադառնալով Կանադա՝ ի՞նչ եք մտադիր անել:

-Երբեք ծրագրերս չեն ավարտվում: Կարող եմ միաժամանակ 4 նախագծի վրա աշխատել, քանի որ ունեմ այդ փորձառությունը: Մոնրեալում շատ լավ դաշնակահարուհի կա, որը կատարելու է իմ դաշնամուրի կոնցերտը: Կան զույգ դաշնակահարներ, որոնց հետ համագործակցում եմ: Group of seven նկարիչների խմբի աշխատանքների թեմաների շուրջ երաժշտություն եմ գրում, որպեսզի երկու դաշնամուրով կատարեն վերը նշված դաշնակահարները: Ապրիլին Ֆլորիդայում Տորոնտոյի նվագախումբը կկատարի իմ նոր սիմֆոնիան:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

Հարցազրույց

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

ԼՂՓԻՄ ՀԿ-ի նպատակներից մեկն Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելն է

Քաղաքականություն

ԼՂՓԻՄ ՀԿ-ի նպատակներից մեկն Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելն է

Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում