Աթեշյանը Թուրքիայի հայերի անունից ցավակցական ուղերձ է հղել Էրդողանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլում դեկտեմբերի 10-ին իրականացված ահաբեկչության առնչությամբ Թուրքիայի հայերի անունից ցավակցություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլսո պատրիարքարանից, Բեշիքթաշի թաղապետարանի կողմից Դոլմաբահչեում կազմակերպված հիշատակի արարողության պատրիարքարանի կողմից ներկա է գտնվել Օրթաքյոյի հայկական եկեղեցու քահանա Մաղաքյա Բեսքիսիզյանը, ով ընթերցել է Աթեշյանի ուղերձն Էրդողանին:

Պոլսո պատրիարքական փոխանորդը նշել է, որ խորը վշտով է տեղեկացել ահաբեկչական հարձակման մասին, որին զոհ են գնացել մեծամասամբ իրավապահ մարմինների աշխատակիցներ:

«Ահաբեկչությունը հարձակում է Աստծո` մարդկանց շնորհած կյանքի իրավունքի դեմ: Նմանօրինակ գործողությունները, անկախ այն փաստից, թե որտեղից են սկիզբ առնում, մշտապես դատապարտման են արժանանում ողջախոհ անձանց կողմից: Մեր ցանկությունն է, որ մարդկային նմանօրինակ հանցագործությունները, որոնք ոչ մի օգուտ չեն բերում և միայն վնասում են, վերջանան:

Որպես Թուրքիայի հայեր` մեր աղոթքներն ենք միացնում մեր հայրենիքի միության, խաղաղության ու հանգստության համար արվող աղոթքներին»,- նշվում է Աթեշյանի ուղերձում:

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին ահաբեկչություն է իրականացվել: Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի տվյալներով` օգտագործվել է 300-400 կգ պայթուցիկ նյութ: Երկրորդ պայթյունն իրականացրել է մահապարտը: Ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 155 մարդ:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ»խմբավորումը: Վարչապետը Բինալի Յըլդըրըմը, սակայն, կատարվածի պատասխանատու է հայտարարել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

Հայերեն العربية English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան