Քաղաքականություն

Նալբանդյանն ու Մամեդյարովը Համբուրգում հանդիպել են

1 րոպեի ընթերցում

Նալբանդյանն ու Մամեդյարովը Համբուրգում հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Ստեֆան Վիսկոնտիի մասնակցությամբ հանդիպում են անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահաների նախաձեռնությամբ` երեկ (դեկտեմբերի 8-ին) Համբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը»,- հայտնել է Բալայանը:

Համբուրգում ընթացող ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում