Սպասվող լրահոս. 08.12.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 8-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համատեղ կազմակերպում են կլոր սեղան- քննարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ:

Օրը հինգշաբթի է, իսկ դա նշանակում է, որ կառավարության հերթական նիստն է, օրակարգում ընդգրկված են մոտ երկու տասնյակ հարցեր: Գործադիրը կքննարկի Հայաստանի և Հնդկաստանի կառավարության միջև բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի կնքմանը համաձայնություն տալու մասին հարցը:

ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կմեկնարկի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:Միջոցառմանը կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Երևանում կանցկացվի խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողով: Այն կազմակերպում է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ Եվրոպական հանձնաժողովի «Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք» ծրագրի շրջանակում: Բացման խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցչի տեղակալ Արտակ Ասատրյանը:

ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը դեկտեմբերի 7- 9-ը ՀՀ բոլոր մարզպետարանների զարգացման բաժինների ներկայացուցիչների համար կազմակերպում է 2-րդ դասընթաց-քննարկումը։ Դասընթաց-քննարկման աշխատանքների ընթացքին կհետևի ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն իրականացրել է «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտություն: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և այլք կներկայացնեն հետազոտության մանրամասները:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 8-ին եւ 9-ին տեղի կունենա մեծ պրեմիերա՝ կբեմադրվի Աստոր Պիացոլայի «Maria de Buenos Aires» օպերա տանգոն: Ներկայացումների հատուկ հյուրն է լինելու աշխարհահռչակ բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն: Ներկայացումը բեմադրվում է Նոր երաժշտական թատրոնի եւ Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի համատեղ ջանքերով:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ամփոփում է 2016 թվականի աշխատանքները: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը, Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը կանդրադառնան կատարված աշխատանքին ու կներկայացնեն առաջիկա անելիքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26