Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը «Զարյա»-ի դեմ խաղում «Մանչեստեր Յունայթեդ»-ի հայտացուցակում է

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը «Զարյա»-ի դեմ խաղում «Մանչեստեր Յունայթեդ»-ի հայտացուցակում է

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Զարյա»-«Մանչեստեր Յունայթեդ» խաղի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մանչեստեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է Եվոպայի լիգայում «կամիր սատանաների» հայտացուցակը՝ Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Սեմ Ջոնսթոն, Տիմոտի Ֆոնսու-Մենսահ, Ֆիլ Ջոնս, Էրիկ Բայլի, Մարկուս Ռոխո, Դևիդ Բլինդ, Էշլի Յանգ, Մարուան Ֆելաինի, Անդեր Էրերա, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Խուան Մատա, Հենրիխ Մխիթարյան, Անտոնի Մարսիալ, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի, Զլատան Իբրահիմովիչ:

Եվրոպայի լիգայի շրջանակներում «Զարյա»-«Մանչեստեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում