Սպասվող լրահոս. 07.12.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր դեկտեմբերի 7-ն է: 28 տարի առաջ` 1988թի դեկտեմբերի 7-ին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: Այսօր օրվա թեման կլինի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում «Աջակցություն փոքր և միջին ձեռներեցության զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, կազմակերպում է «Հորիզոն 2020» - Ազգային կոնտակտային անձանց (ԱԿԱ) ուսուցումների երկրորդ շարքը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրագործվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ:

Երևանում կանցկացվի «Էներգախնայողություն և միջազգային համագործակցություն» խորագրով համաժողով: Կքննարկվեն էներգաարդյունավետության խթանմանը, այդ ոլորտում միջազգային համագործակցությանը, էներգախնայողության ծրագրերին վերաբերող հարցեր:

Տարին կամփոփի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Նա կներկայացնի Սևանա լճի ձկնատեսակների և խեցգետնի պաշարի մասին տվյալներ:

ՀՀ քննչական կոմիտեում կանցկացվի հանրային քննարկում: Այն վերաբերում է ընտանիքներում կատարված սպանությունների քրեական գործերին:

Ամփոփվում են ԵՄ-ի և ԵԽ-ի Հայաստանում իրականացված համատեղ ծրագրի արդյունքները: Ծրագիրը կոչվում է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդում»: ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում Հայաստանի իշխանություններին տրամադրվել է տեխնիկական և փորձագիտական աջակցություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ դեկտեմբերի 7-ին կներկայացնի պաշտպանի պաշտոնական http://ombuds.am/ կայքի նորացված տարբերակը: Կայքի հիմնական նպատակն է հանրության շրջանում Մարդու իրավունքների պաշտպանի դերի եւ գործունեության վերաբերյալ իրազեկության բարձրացումը, ինչպես նաեւ տեղեկատվության առավել թափանցիկ ու մատչելի ներկայացումը: Կայքը հասանելի է 40 լեզվով, հագեցած է ժամանակակից տեխնիկական լուծումներով եւ հարմարեցված է նաեւ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար:

Եվրամիությունը նպատակ ունի բարձրացնել իր աջակցության կյանքի կոչվող գործիքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, բացահայտել ծրագրերի իրականացման արդյունքում ակնկալվող օգուտները: Այդ նպատակով Երևանում անցկացվում է քննարկում, որի ընթացքում կներկայացվեն Եվրոպական հարևանության գործիքի ներքո իրականացվող Թայեքս (TAIEX) և Սոսյու (SOCIEUX) ծրագրերը: Ներկա կլինեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, ինչպես նաև Եվրոպական Հանձնաժողովի Թայեքս գործիքի պատասխանատու Իվանա Պետրիչևիչը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է