Սպորտ

Վլադիմիր Հակոբյանը դարձել է Դուբայի արագ շախմատի մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Հակոբյանը դարձել է Դուբայի արագ շախմատի մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային օլիմպիադայի չեմպիոն, շախմատի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանը դարձել է Դուբայի արագ շախմատի մրցաշարի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր Վլադիմիր Հակոբյանը զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Նույնքան միավոր ուներ նաև երկրորդ տեղը գրաված Վիկտոր Մոսկալենկոն, սակայն, վերջինս լրացուցիչ միավորներով զիջեց Հակոբյանին:

ԱՄԷ ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարին մասնակցում էր 25 երկրի 180 շախմատիստ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում