Սպասվող լրահոս. 01.12.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 1-ին , տեղի կունենա կառավարության նիստ: Գործադրի քննարկման օրակարգում է Հայաստանի պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների 2017-2021 թվականների ծրագիրը: Օրակարգային մեկ այլ հարցով էլ կառավարությունը հավանության կարժանացնի բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակման և դրանցով նախատեսված գործողությունների մոնիթորինգի ընթացակարգերը:

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում կանցկացվի միջոցառում: Կմասնակցեն ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ- ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ- ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն: Նախատեսվում է նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն Ռուսաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում Գյումրիում կանցկացվի «Հետազոտվի՛ր եւ եղի՛ր իրազեկ» խորագիրը կրող հանրային միջոցառում։ Միջոցառման ընթացքում կանցկացվի ՄԻԱՎ-ի եւ Հեպատիտ C-ի վերաբերյալ անվճար հետազոտություն Երեւանից ժամանած առաջատար մասնագետների կողմից։ Հանրային միջոցառումն ուղղված է հանրության շրջանում ՁԻԱՀ-ի համաճարակի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը։

Երևանում կկայանա Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի բացման արարողությունը: Համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդպմանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե և այլք կներկայացնեն մանրամասներ:

«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը ամփոփել է 5-րդ գումարման Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորների գործունեության ընդհանուր պատկերը՝ համադրելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ծրագրային հիմնադրույթները, դրանց իրականացման կամ չիրականացման վերաբերյալ նրանց մեկնաբանությունները ևparliamentmonitoring.amկայքի վիճակագրական տվյալները:Այսօր կներկայացվեն մոնիթորինգի արդյունքները:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Սարյանի անվան լարային քառյակը կներկայացնի ուսուցողական երաժշտական համերգային ծրագիր պատանիների համար։ Համերգային ծրագրում ներառված են երաժշտական հատվածներ հայտնի մուլտֆիլմերից։ Կատարվելու են նաև Կոմիտասի ստեղծագործություններից։ Ներկայացվելիք շատ ստեղծագործություններ լարային քառյակի կազմով կատարվելու են առաջին անգամ։ Ուսուցողական համերգը կայանում է Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա բանաստեղծ Հովիկ Հովեյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո և հեղինակի վերջերս հրատարակված «Руины Ноября» /«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան էլ կամփոփի տարին, կանդրադառնա գրանցված հաջողություններին ու առաջիկա անելիքներին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Հայերեն Русский

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26