Սպասվող լրահոս. 30.11.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Խնդիրներ` գյուղացիական տնտեսություններին պարարտանյութի մատակարարման ոլորտում: Այսօր` նոյեմբերի 30-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում կանցկացվի նիստ, որի ընթացքում կհրապարակվեն գյուղացիական տնտեսություններին պարարտանյութի մատակարարման ոլորտում կատարված ուսումնասիրության արդյունքները: Նիստի ընթացքում ՏՄՊՊՀ-ը կներկայացնի ինչպես բացահայտված խնդիրները, այնպես էլ հանդես կգա դրանց լուծման առաջարկներով:

Հայաստանում ձմեռային տուրիզմի ի՞նչ հնարավորություններ կան, ի՞նչ աշխատանքներ են իրականացվել ոլորտի զարգացման ուղղությամբ, որո՞նք են առաջիկա անելիքները: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, «Շիրակ տուրս» կազմակերպության տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը կներկայացնեն մանրամասներ:

Սարի թաղում կալանավորված բնակիչների փաստաբանները կհանդիպեն լրագրողներին: Նրանք կներկայացնեն Սարի թաղում կալանավորված քաղաքացիների դատական գործերի ընթացքը:

Մատենադարանի հիմնական մասնաշենքում կկայանա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանի մամուլի ասուլիսը: Նա կներկայացնի 2017 թվականի «Ավրորա» մրցանակաբաշխության մանրամասներ:

ՀՀ կառավարության կողմից մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հավանության է արժանացել գործադրի նոյեմբերի 3-ի նիստում և ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպում է օրենքի նախագծի հանրային քննարկում: Միջոցառման ընթացքում ներկայացված կարծիքներն ու առաջարկները կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվան ընդառաջ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրի հայաստանյան համակարգող Լենա Նանուշյանը, ինչպես նաև այլ մասնագետներ կանդրադառնան Հայաստանում հիվանդացության իրավիճակին, իրականացվող կանխարգելիչ ծրագրերին: Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ, Ցերեկային կենտրոնի առաջին համակարգող Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն էլ կներկայացնի Ցերեկային կենտրոնի կողմից` ՄԻԱՎ-ով ապրող և թմրամիջոցներ օգտագործող մարդկանց ու նրանց ընտանիքներին տրամադրվող հոգևոր և սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերը:

Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում էլ տեղի կունենա պատմաբան, մշակութաբան, թանգարանագետ Նորա Դայանի «Մշակութային և բնության պահպանության ու պաշտպանության խնդիրները միջազգային կոնվենցիաներում և ՀՀ օրենքներում» ժողովածուի շնորհանդեսը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է