Սպասվող լրահոս. 28.11.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 28-ին, Ազգային Ժողովում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Այսօր կայանալու է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցազրույց-ասուլիսը ներքաղաքական զարգացումների շուրջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին անցկացվեց Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարը, որի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:

ԵԽ-ն ընդունել է Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները սառեցնելու առաջարկը: Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշման վերաբերյալ իր դիտարկումները կներկայացնի թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Հասարակական հատվածում շարունակում է քննարկումների առանցքում մնալ սուր շնչառական հիվանդությունների թեման: Այդ հիվանդությունների ակտիվացում է նկատվում մանկահասակ երեխաների շրջանում: Հնարավոր բարդությունների, կանխարգելիչ քայլերի մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին կանդրադառնան ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը, ՀՀ առողջապահության նախարարության մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ծրագրի ղեկավար Սոնյա Առուշանյանը:

Ի՞նչ խնդիրներ կան մսամթերքի և կաթնամթերքի շուկայում, որքանով է պահպանվում տեղական արտադրանքի որակը և սպառողի իրավունքը: Օրերս մսամթերք արտադրող ընկերություններում իրականացվող դիտարկումներին և լաբորատոր արդյունքներին կանդրադառնա «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը համատեղ կներկայանան «Արվեստի բուհերի շաբաթ» ծրագրով: Շաբաթը կազդարարվի Ուսանողական թատրոնի «Մայրը» ներկայացմամբ:

ԵՊՀ –ում կանցկացվի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի 20-ամյակի հոբելյանական միջոցառումը, որը նվիրվում է համալսարանական 8 զոհված ուսանող, դասախոս ազատամարտիկների հիշատակին: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ պաշտպանության, Կրթության և գիտության, Մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, համալսարանական զոհված ազատամարտիկների հարազատները, արտերկրից ժամանած հյուրեր:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26