ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ-Պետերբուրգում մեկնարկած ԱՊՀ միջխորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ միջխորհրդարանական կապերի էլ ավելի սերտացման և ամրապնդման վերաբերող հարցերը: Գոհունակությամբ նշվել է երկկողմ Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ և հետևողական աշխատանքը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի համատեղ նիստերի արդյունավետ գործունեության փաստը:

Զրույցի ընթացքում Հերմինե Նաղդալյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀԿ Կանանց համաժողովին Վալենտինա Մատվիենկոյի հղած ողջույնի ուղերձի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության համար:

Հայերեն Русский

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին

«Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից կանխվել է օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը

Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու և հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորությունները