Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 23.11.2016

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 23.11.2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 23-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը կանդրադառնա արտաքին քաղաքական մարտահրավերներին ու ղարաբաղյան հիմնախնդրին:

Մեկ այլ փոխնախարար, այս անգամ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյան կներկայացնի Կառավարության ծրագրից բխող էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում սպասվող ծրագրերն ու բարեփոխումները:

Ավարտվել են բենզա և գազալցակայաններում իրականացված ստուգումները: Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը կներկայացնեն ստուգումների արդյունքները, ինչպես նաև՝ հայտնաբերված խախտումները և դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու միջոցառումները: Նշենք, որ մեկ շաբաթվա ընթացքում հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել 120 բենզա և գազալցակայանում:

Ավարտվել է հակաբիոտիկների իրազեկման շաբաթը: ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը կանդրադառնան հակաբիոտիկների խնդրին:

«Dasaran» կրթական կենտրոնում տեղի կունենա հանրակրթության վիճակագրության «E-stat» էլեկտրոնային վերլուծական գործիքի ներկայացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Երևանում կանցկացվի «Հեռարձակման թվայնացումը եւ դրա հետ կապված մարտահրավերները մարզերում գործող հեռուստաընկերությունների համար» թեմայով: Ելույթներով հանդես կգան Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Լոռի» ՀԸ տնօրեն Նարինե Ավետիսյան, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը, ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի ԱՊՀ տարածաշրջանի գլխավոր ղեկավար Կոնստանտին Նազարովը կայցելեն «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն Հայաստան՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը և քննարկելու Հայաստանում ծրագրավորման ոլորտում արդյունավետ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կանցկացվի ավանդույթ դարձած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատային սեանսը գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: Միջոցառումն իրականացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը: Գրոսմայստերի հետ խաղալու հնարավորություն կունենա Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների 20 աշակերտ:«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» միջոցառումների նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում