Corriere TV-ն մանրամասնել է Իտալիայում Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» լրագրողական հետաքննությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Corriere հեռուստաընկերությունը նոր մանրամասներ է ներկայացրել Իտալիայում Ադրբեջանի խավիարային դիվանագիտության շուրջ բռնկված սկանդալի վերաբերյալ լրագրողական հետաքննությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսանյութում ներկայացվում է պատմությունն այն մասին, թե ինչպես իտալացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն մի քանի միլիոն եվրո է վերցրել ադրբեջանցիներից նրանց համար Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քաղաքական հենարան ստեղծելու նպատակով: 2013 թվականին Վոլոնտեն պետք է ձայներ ուղղեր ադրբեջանցի կալանավորների վերաբերյալ ներկայացվող զեկույցի դեմ, որի հեղինակը պատգամավոր Քրիստոֆ Շտրասերն էր:

Շտրասերը լրագրողական հետաքննության արդյունքներով պատրաստված ծրագրում պատմում է, թե ինչպես է պաշտոնական Բաքուն հրաժարվել մուտքի վիզա տրամադրել իրեն: «Ադրբեջանն ինձ մուտքի վիզա չտվեց: Դա առաջին անգամն էր, որ պատգամավորը, ով գնում էր նման հանձնարարությամբ, չստացավ մուտքի արտոնագիր»,- պատմել է նա:

Տեսանյութում Skype-ի միջոցով խոսում է ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, երկրի իշխանությունների կողմից հալածանքների ենթարկված Խադիջա Իսմայիլովան, ով պատմում է, որ բանտերում կա շուրջ 100 ընդդիմադիր և լրագրող:

Հաղորդման շրջանակներում իտալացի լրագրողներն այցելել են Հայաստան և խոսել են ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ: Նա պատմել է ԵԽԽՎ-ում ունեցած փորձառության մասին` ասելով. «Մարդիկ եկան, ում առաջին անգամ էի տեսնում: Նրանք անգամ չգիտեին, թե ոնց սեղմել կոճակը: Դրանից հետո մենք նրանց այլևս երբեք չտեսանք»:

«Եվրոպական կայունության նախաձեռնություն» կենտրոնի նախագահ Գերալդ Կնաուսը, ով «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» զեկույցի հեղինակն է, պատմում է. «Երեք տարի առաջ, երբ կալանավորվում էին ադրբեջանցի լրագրողներ, ԵԽ-ն միշտ դրական էր արտահայտվում Ադրբեջանի մասին, և դա կասկածի տեղիք տվեց: ԵԽ շատ աշխատակիցներ պատմել են, թե ինչպես պատվիրակություններին, որոնք գնում են Ադրբեջան, սկզբում հրամցնում են մարմնավաճառներ, դրանց հետևում են գումարներն ու նվերները, գորգերը, ապա հայտնի խավիարը»:

Իտալիայում «խավիարային դիվանագիտության» սկանդալ է պայթել. Rai հեռուստաընկերության սենսացիոն հաղորդումը

Հայերեն English Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը