Իտալիայում «խավիարային դիվանագիտության» սկանդալ է պայթել. Rai հեռուստաընկերության սենսացիոն հաղորդումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական խավիարային դիվանագիտությունն առաջին անգամ դարձել է քրեորեն պատժելի արարք: Նախօրեին իտալական ամենահեղինակավոր հետաքննական լրագրողների կենտրոնը համարվող Rai հեռուստաընկերությունը հրապարակել է հաղորդում իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի ադրբեջանամետ գործունեության և կաշառակերության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդման մեջ նշվում է, որ 2016 թվականի փետրվարին Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը քրեական գործ են հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավարն է: Վոլոնտեն մեղադրվում է 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ-ում:

Գումարը նրան է փոխանցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել է Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը:

Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ունի երկու գլուխ` կաշառակերություն և փողերի լվացում: Ուշագրավ է, որ իտալացի նախկին պատգամավոր Վոլոնտեն որոշել է լռել և հրաժարվում է խոսել նախաքննությունը վարող քննիչների հետ:

Իտալական հանրային Rai հեռուստաընկերության պատրաստած հաղորդումը լայն աշխարհագրություն է ընդգրկել` նկարահանվելով Հռոմում, Միլանում, Ստրասբուրգում, Բրյուսելում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Երևանում: Նկարահանող խմբին թույլ չի տրվել մտնել Բաքու: Ադրբեջանական իշխանություններն իրենց նման որոշումը պայմանավորել են այն պատճառաբանությամբ, որ 1992 թվականին նկարահանվող հաղորդման գլխավոր խմբագիրը Լեռնային Ղարաբաղում ռեպորտաժ է նկարել, որտեղ փաստեր էր բերել Ադրբեջանի կողմից քաղաքացիական թիրախները ռմբակոծելու վերաբերյալ:

Չնայած նկարահանող խումբը չի մեկնել Բաքու, այդուհանդերձ նրանք հաղորդման մեջ օգտագործել են հարցազրույցներ ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալների, այդ թվում և Խադիջա Իսմայիլովայի հետ:

Պայթուցիկ բովանդակություն ունեցող հաղորդման մեջ խոսել են նաև մի խումբ իտալացի պատգամավորներ: Հարցազրույց է արվել Իտալիա-Ադրբեջան բարեկամության խմբի ղեկավարի հետ: Ուշագրավ է, որ նա հարցազրույցը վերջացնում է այն մտքով, որ եթե Իտալիայում էլ լրագրողներին մի քանի ամսով բանտարկեն, իրենց խնդիրների մի մասը լուծված կհամարվի:

Ֆիլմում կան անդրադարձներ նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին: Հաղորդման մեջ ընդգծվում է այն իրողությունը, որ ԵԽԽՎ երկրներում սա առաջին քրեական գործն է խավիարային դիվանագիտության թեմայով:

2013 թվականի հոկտեմբերին կայացած նոր ընտրություններում Վոլոնտեն այլևս չի վերընտրվել պատգամավոր, ուստի դրանից հետո ադրբեջանական կողմը փոխել է իր «խավիարային թիրախը»:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում