Արցախ

Մերձավոր Արևելքում հայկական համայնքների կորուստները շատ մեծ են ու դժվար վերականգնվող

4 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում հայկական համայնքների կորուստները շատ մեծ են ու դժվար վերականգնվող

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տասնամյակներում հայկական համայնքների գոյապահպանության խնդիրը սուր է դրված Մերձավոր Արևելքում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ Վահրամ Հովյանը:

«20-րդ դարի կեսից սկսած աշխարհի ամենաթեժ տարածաշրջանը հենց Մերձավոր Արևելքն է: Այստեղ տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, մասնավորապես, արաբա-իսրայելական պատերազմը, Լիբանանի քաղաքացիական պատերազմը, Սիրիայի, Եգիպտոսի ներքաղաքական ցնցումները, Թուրքիայի զինվորական հեղաշրջումները, արաբական գարունը: Ահա տարբեր երկրներում ներքին, արտաքին ցնցումներն իրենց բացասական ազդեցությունն են թողնում հայ համայնքների վրա: Ավերվում են նրանց գույքը, մշակութային ժառանգությունը, եկեղեցիները, դպրոցները»,-ասաց Վահրամ Հովյանը: Նրա խոսքով, ամենավտանգավորն այն է, այդ ամենը հանգեցնում է մեծամասշտաբ արտագաղթի հայ համայնքի շրջանում:

Մեծ թվով մեր հայրենակիցներ իրենց երկրից գաղթում են և փորձում հաստատվել արևմտյան պետություններում: Վահրամ Հովյանի խոսքով, եթե Պարսից ծոցի առաջին պատերազմից առաջ Քուվեյթում ապրում էր 25 հազար հայ, ապա դրանից հետո այդ թիվը 5 անգամ նվազել է: 1970-ական թվականներին Լիբանանում բնակվող հայերի թիվը կազմում էր 300 հազար, այսօր այդ թիվը շուրջ 100 հազար է: 70-ականներին Սիրիայում ապրում էր 200 հազար հայ, մինչ արաբական գարունն արդեն 70 հազար հայ էր բնակվում, արաբական գարունից հետո այդ թիվը ևս զգալիորեն կրճատվեց: Այսօր հայաշատ Հալեպում խոսվում է 10 հազար հայի մասին (լավագույն հաշվարկներով):

Վահրամ Հովյանը նշեց, որ հեղափոխությունից հետո մեծ կորուստ կրեց Իրանի հայ համայնքը: Մինչ հեղափոխությունն այնտեղ ապրում էր 300 հազար հայ, այսօր խոսվում է 100 հազարի մասին: Այդ գործընթացներից զերծ չմնաց նաև Իրաքը: Մինչ արաբական գարունը, այնտեղ գտնվող շուրջ 20-հազարանոց համայնքից այսօր մնացել է մի քանի հազարը: Վահրամ Հովյանը նկատեց, որ արաբական գարունով, տարբեր ժամանակներում պատերազմներով պայմանավորված՝ հայկական համայնքներում կորուստները շատ մեծ են, դրանք դժվար վերականգնվող են:

Հայերի թվի կրճատման գործընթացից զերծ չէ նաև Թուրքիայի համայնքը: Պատճառներից են ներքաղաքական զարգացումները, ռազմական հեղաշրջումները, սակայն, ըստ փորձագետի, ոչ պակաս ազդեցություն ունի հայատյացությունը:

«Այստեղ միշտ հայերի նկատմամբ եղել են հալածանքներ, սահմանափակումներ: Թուրքիայում առկա հայատյացությունն ավանդական բնույթ է կրում: Այդ ամենը հանգեցրել է տեղի հայերի քանակական ցուցանիշների նվազմանը: Այսօր խոսք է գնում Թուրքիայում ապրող 60-80 հազար հայի մասին»,-ասաց փորձագետը:

Վահրամ Հովյանը նշեց, որ հայատյացության դրսևորում առկա է նաև կրոնական հողի վրա: Դա այն երկրներում է, որտեղ վերելք է ապրում իսլամական ծայրահեղականությունը:

«Իհարկե, կոնկրետ հայությունը թիրախավորված չէ, դա ուղղված է քրիստոնեության դեմ, սակայն Մերձավոր Արևելքի երկրներում բնակվող քրիստոնյաների շրջանում հայերը զգալի տոկոս են կազմում, հետևաբար այդ ոտնձգությունները լինում են նաև հայերի նկատմամբ: Որպես օրինակ՝ Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը»,-հավելեց Վահրամ Հովյանը:

ԿԳՄՍ նախարարությունը գույքագրել է ԼՂ-ում մնացած մշակութային ժառանգությունը․ կա տվյալների ամբողջական բազա

Մշակույթ

ԿԳՄՍ նախարարությունը գույքագրել է ԼՂ-ում մնացած մշակութային ժառանգությունը․ կա տվյալների ամբողջական բազա

ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ

Արցախ

ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ

ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծ մասի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր

Արցախ

ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծ մասի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր

ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր արցախցիներն առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

Արցախ

ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր արցախցիներն առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

Արցախ

Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ. ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ

Արցախ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ. ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ

Արցախից Հայաստան է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորված 23 քաղաքացի

Արցախ

Արցախից Հայաստան է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորված 23 քաղաքացի

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան կտեղափոխվեն անօթևան մնացած ընտանիքները

Արցախ

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան կտեղափոխվեն անօթևան մնացած ընտանիքները

Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրում մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել. Տեղեկատվական շտաբ

Արցախ

Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրում մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել. Տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտի երկու փողոցների բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր

Արցախ

Ստեփանակերտի երկու փողոցների բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում