Սպորտ

Մեսին վճարել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պարտքը անվտանգության աշխատակիցներին

1 րոպեի ընթերցում

Մեսին վճարել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պարտքը անվտանգության աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսին վճարել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պարտքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արգենտինայի հավաքականի անվտանգության աշխատակիցներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել, Բրազիլիայի հետ հերթական խաղի ժամանակ նրանցից մի քանիսը մոտեցել են Մեսիին՝ խնդրելով օգնել իրենց: Ոսկե գնդակի բազմակի դափնեկիրն անմիջապես զանգել է հորը, վերջինս էլ աշխատակիցների հաշվեհամարին է փոխանցել աշխատավարձը՝ սեփական միջոցներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում