Սպասվող լրահոս. 18.11.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես»լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Կառավարությունում օպտիմալացման գործընթացը շարունակվում է: Այսօր` նոյեմբերի 18-ին, կայանալիք կառավարության նիստում ներառված են մի շարք հարցեր` կապված այդ գործընթացի հետ: Մասնավորապես, նախատեսվում է դադարեցնել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Դրանից բացի կլուծարվի «Էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերությունը: Ընդհանուր առմամբ, կառավարության նիստի այսօրվա օրակարգում ներառված է երկու տասնյակից ավելի հարց:

Ազգային ժողովի հերթական քառօրյան իր թեժ քննարկումներով ավարտվեց, հերթը ճեպազրույցներինն է: Շաբաթվա վերջին աշխատանքային օրն Ազգային ժողովի խմբակցության պատգամավորները կամփոփեն քառօրյան: Հիշեցնենք, որ անցնող շաբաթ խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը: Նոյեմբերի 17-ին առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեց 102, դեմ՝ 3 պատգամավոր, ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Երևանում անցկացվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատաժողովը։ Քննարկումների և ընտրված առաջնահերթությունների հիման վրա կմշակվեն կայուն զարգացման նպատակներին հասնելու գործընթացը վերահսկող ազգային ցուցիչներ:

Շարունակվում են «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Այսօր տեղի կունենա հանդիպում Երևանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները կներկայացնեն Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը:

Արցախի Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրում հայտնաբերվել են նախնադարյան մարդու ազդոսկր և ձկան ողնաշարի մասնիկներ: Ինչի՞մասին են վկայում բացառիկ գտածոները: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը կներկայացնի մանրամասներ:

Այսօր ընթերցասեր հասարակությանը կներկայացվի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանի հեղինակած «Ախպարները» վեպը: Այն Նարեկ Գալստյանի առաջին վեպն է, որտեղ ներկայացվում է Եղեռնից փրկված մի ընտանիքի պատմություն՝ Հունաստանում:

Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նշում է հիմնադրման 75-ամյա հոբելյանը: Հոբելյանական միջոցառումները կեզրափակվեն` թատրոնում կայանալիք հանդիսավոր հոբելյանական ծրագրով, որի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես կգան՝ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Սվետլանա Նավասարդյանը և Ռուբեն Մաթևոսյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը և այլն: Հոբելյանական երեկոյի ընթացքում տեղի կունենա նաև «Պարոնյան-75» գիրք-ալբոմի շնորհանդեսը:

Գյումրու «Սեւ բերդ» ամրոցում էլ կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային համերգ-երեկոն: Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, Գյումրու «Տիրամայր Հայաստան» երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, հատուկ հյուր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր