Սպասվող լրահոս. 17.11.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 17-ին, Երևանում կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը: Կմասնակցեն նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Երեկոյան պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

«ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակում միջոցառումները շարունակվում են:ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» տեղեկատվական օրը՝ ակադեմիական հանրույթի համար: Օրվա ընթացքում կկազմակերպվի նաև հանդիպում երիտասարդների հետ:

«ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակում կկայանա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շիի (Jamie Shea) մամուլի ասուլիսը: Ջեյմի Շին 1993-2000 թթ. եղել է ՆԱՏՕ-ի խոսնակը: Մամուլի ասուլիսի ընթացքում նա կխոսի ՆԱՏՕ-ի գործընկերությունների եւ անվտանգության նոր մարտահրավերների, Հայաստան-ՆԱՏՕ կապերի եւ «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի ընձեռած հնարավորությունների մասին:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ում կներկայացվեն տեղեկություններ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջիկա տեղաբաշխման վերաբերյալ: Անդրադարձ կկատարվի նաև պարտատոմսերի տեղաբաշխման հիմնական պայմաններինը և հետագա գնանշումների կարգին:

«Երեխաների պաշտպանություն ցանց»-ը հրավիրում է մասնակցելու «Երեխաների պաշտպանության ինդեքս»-ի շնորհանդեսին: Երեխաների պաշտպանության ինդեքսը 626 ցուցանիշներից բաղկացած գործիք է, որի միջոցով համընդհանուր կերպով գնահատվում է պետության քաղաքականությունը և գործողություններն՝ ուղղված երեխաների պաշտպանությանը: Ներկա կլինեն երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը այլք:

Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է: Այդ առթիվ ԵՊՀ-ում տեղի կունենա «Լավագույն ուսանող-2016» ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցույթը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Զինծառայողների հատուցման համար յուրաքանչյուրի աշխատավարձից 1000 դրամ պահելու հարցը հասարակության շրջանում շարունակում է լայն քննարկվել: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, Երեւանի ավագանու «Բարև Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կներկայացնեն իրենց դիտարկումները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին