Սպասվող լրահոս. 15.10.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳՆ-ում կանցկացվի Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջ: «ՆԱՏՕ-ի շաբաթ»միջոցառումների շրջանակում կկայանա նաև այցելություն ՀՀ զինված ուժերի Խաղաղապահ բրիգադ:

ՀՀ նախագահի դրամաշնորհով նկարահանվել է «Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» ֆիլմը: Ֆիլմի ստեղծման աշխատանքները տևել են 6 ամիս: Այն արդեն պատրաստ է և ներկայացվում է հանրությանը: Ֆիլմի ռեժիսոր Նաիրի Հոխիկյանը, ֆիլմի հեղինակ Սաիդ Ավդալյանը կներկայացնեն մանրամասներ:

Հասարակությունը շարունակում է թեժ քննարկել կառավարության այն նախաձեռնությունը, ըստ որի, յուրաքանչյուրի աշխատավարձից պետք է գանձվի 1000-ական դրամ և այն ուղղվի բանակին: Այսօր հասարակական կազմակերպությունների նրկայացուցիչներ, գիտնականներ, ազատամարտիկներ, տարբեր նախաձեռնությունների անդամներ կներկայացնեն իրենց դիտարկումները կառավարության ծրագրի վերաբերյալ:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացվեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Մոսֆիլմ նոն ստոպ» և «Հայֆիլմ նոն ստոպ»համերգային նախագծերը՝ նվիրված երիտասարդական տոներին։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա)։Համերգային երեկոն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։

Հենրիկ Մալյանի անվան թատրոնում տեղի կունենա «Հենրիկ Մալյան» գիրք-ալբոմի շնորհանդեսը: Գիրք-ալբոմի հեղինակներն են Նարինե Մալյանը, Ռոբերտ Մաթոսյանը:Գիրք-ալբոմը նվիրված է Հայաստանի և Խորհրդային Միության ժողովրդական արտիստ,ազգային կինոյի մեծագույն բեմադրիչ Հենրիկ Մալյանի կյանքին ու ստեղծագործական ուղուն:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ,դաշնակահար Հայկ Մելիքյանի այս տարվա վերջին մենահամերգը՝ նվիրված խորհրդային շրջանի մեծանուն կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի դաշնամուրային պրելյուդների պրեմիերային: Կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին ընդառաջ՝ սույն համերգով կազդարարվի Հարո Ստեփանյանի մշակութային ժառանգության և ներդրման՝ հայ հանդիսատեսի հետ հաղորդակցելու նախաձեռնության մեկնարկը:Համերգի ընթացքում դաշնակահարը նաև կներկայացնի մի շարք գլուխգործոցներ՝ 20-րդ դարի և մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Հայերեն Русский

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26