«Նոր Հայեր»-ն շահել են ՈւՀԱ-ի հոբելյանին նվիրված մրցույթի գավաթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրախների և հնարամիտների «Նոր հայեր» թիմն ակումբի հոբելյանին՝ 55-ամյակին նվիրված մրցույթում գավաթ է շահել։ Դերասան և «Նոր հայեր» թիմի անդամ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան և «Ինստագրամ»-ի էջերում հրապարակել է Գարիկ Մարտիրոսյանի հետ լուսանկար։ Նկարում նա իր ձեռքում է պահում ՈՒՀԱ 55-ամյակի գավաթը։ Դերասանը նկարը մակագրել է այսպես. «Այսօր պարզվեց, որ ծրագիրը մրցութային էր, և մենք, չիմանալով այդ մասին, հաղթեցինք։ Շնորհավորում եմ բոլորին: Ի դեպ, խաղին ներկա էր նաև Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը»։

Թիմի անդամ Տաշ Սարգսյանը, ով ապրում է Մոսկվայում, նույնպես նկար է հրապարակել գավաթով և շնորհավորել բոլորին՝ գրելով. ««Նոր հայեր» թիմը 16 տարի անց հավաքվել է, որպեսզի Կրեմլի մեծ բեմի վրա նշի ակումբի 55-ամյակը»։

«Նոր հայեր» թիմը ստեղծվել է 1994 թվականին։ Թիմի ստեղծման հիմք են հանդիսացել 1993 թվականի ՈւՀԱ հայկական լիգայի առաջին մասնակիցները։ «Նոր հայեր»-ը 1997 թվականի հաղթողներն էին, իսկ 1999-ին՝ փոխչեմպիոններ։ ՈւՀԱ-ի հոբելյանական համերգը անցկացվել է նոյեմբերի 12-ին Կրեմլի դահլիճում, որտեղ հավաքվել էին միջազգային միության լավագույն թիմերը։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ