Սպասվող լրահոս. 11.10.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 11-ին, դեռևս թարմ ու արդիական է ԱՄՆ նախագահական ընտրությունների ու տարբեր տարածաշրջաններում դրա ազդեցության թեման: Մամուլի ակումբներն այդ թեմայով այսօր մի քանի ասուլիսներ ունեն: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը կանդրադառնա Թրամփի ընտրությանը ՌԴ արձագանքին, Սիրիական հիմնախնդրին: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կպատասխանի հարցերին, թե ինչ կփոխվի ԱՄՆ-ՀՀ հարաբերություններում և ինչ զարգացում կունենան տարածաշրջանային գործընթացները:

Ծրագրված է քննարկումնաև «Թրամփը՝ԱՄՆ նախագահ.ի՞նչ մոտեցումներ կորդեգրի Վաշինգտոնըհայկական հարցում և արտաքին քաղաքականությունում» թեմայով: Քննարկման բանախոսներն են` ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարԱրթուր Ղազինյանը:

Այսօր կամփոփվեն «Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016» մրցույթ-ցուցահանդեսի արդյունքները, մրցանակներ կհանձնվեն տարբեր անվանակարգերում ընտրված մասնակիցներին:

«Ջավախք» հայրենակցական միությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպում են հուշ երեկո նվիրված ապրիլյան պատերազմում հերոսական մահով զոհված, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հիշատակին։

Տեղի կունենա «Թումանյանական աշխարհիբնանկարներ»խորագրով ցուցահանդեսիբացումը: Բացմանը ներկա կլինենՀՀԿԳնախարարԼևոնՄկրտչյանը,ՀՀԱԺգիտության,կրթության, մշակույթի, երիտասարդությանևսպորտիհարցերի մշտականհանձնաժողովինախագահ Արտակ Դավթյանը:

Ալեքսանդր Թամանյանի թանգարանում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Ի.Ե.Ռեպինի անվան ռուսական գեղարվեստի ակադեմիայի սաների կողմից կանցկացվի ճարտարապետական գրաֆիկայի աշխատանքների ցուցադրություն:

Անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 33-րդ տարելիցի կապակցությամբ տեղի կունենա ծաղկեդրման արարողություն և հարգանքի տուրք կմատուցվի մեծ կոմպոզիտորին: Ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Գագիկ Մանասյանը, Առնո Բաբաջանյանիանվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի սաները, անվանի արվեստագետներ, մտավորականներ, պետական ու հասարակական գործիչներ, կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ: Կհնչեն ելույթներ: Կկազմակերպվի այցելություն կոմպոզիտորի շիրիմին`Երևանի քաղաքային պանթեոնում, որտեղ տեղի կունենա ծաղկեդրման արարողություն և Տեր Շահե քահանա Հայրապետյանի օրհնությամբ կկատարվի հոգեհանգստյան կարգ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26