Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 10.11.2016

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 10.11.2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 10-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը: Նիստի ավարտից հետո՝ ժամը 14:00-ին, ԱԺ լիագումար նիստերի դահլիճին կից սրահում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է: Տեղի կունենա Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի մամուլի ասուլիսը: Թեմա՝ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցը դառնում է 17 տարեկան և նախապատրաստվում Երիտասարդների և ուսանողների համաշխարհային 19-րդ փառատոնին: Ատոմ Մխիթարյանն ընտրվել է 2017-ին Սոչիում կայանալիք փառատոնի կազմակերպական կոմիտեի անդամ: Բանախոսը կպատմի փառատոնի նպատակների, նախապատրաստական աշխատանքների, նաև Ռյազանում աշխատանքն ամփոփած ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպությունների ֆորումի մասին:

Կմեկնարկի «Ժամանակակից զինված հակամարտությունների մարտահրավերները միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) լույսի ներքո. նոր սուբյեկտներ, նոր խնդիրներ, նոր լուծումներ»խորագրով ՄՄԻ-իIX միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է Հայ-ռուսական համալսարանի կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության աջակցությամբ։Գիտաժողովին հրավիրված են միջազգային փորձագետներ՝ Օսլոյի միջազգային իրավունքի և քաղաքականության ինստիտուտի ավագ իրավախորհրդատու Նոբուո Հայաշին, ՌԴ դիվանագիտական ակադեմիայի միջազգային իրավունքի պրոֆեսոր, Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի փոխնախագահ Բախտիյար Տուզմուխամեդովը, Փարիզի դիվանագիտական և ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պրոֆեսոր Մայքլ Շտրաուսը:

Տեղի կունենա քննարկում«Թրամփը՝ ԱՄՆ նոր նախագահ. ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը տարածաշրջանի վրա»թեմայով: Բանախոսներ. Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյան, քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյան, Միջազգայինև անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյան:

ՀՀ ԱԺմարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» (կոդ Կ-996-02.05.2016, 12.10.2016-ՄԻ-010/0) եւ հարակից այլ օրենքների նախագծերի վերաբերյալ կազմակերպում է խորհրդարանական լսումներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում