Քաղաքագետն ԱՄՆ նոր նախագահի օրոք Հարավային Կովկասում քաղաքականության փոփոխություն չի ակնկալում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նոր նախագահի ընտրությունից հետո այդ երկիրը Հարավային Կովկասում իր արտաքին քաղաքականության մեջ շատ փոփոխություններ չի մտցնի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը: Այնուամենայնիվ, քաղաքագետն այն կարծիքին է, որ Սպիտակ տան նոր վարչակազմը ստիպված է լինելու վերանայել իր մոտեցումները բոլոր տարածաշրջաններում, ինչպես նաև սեփական երկրում: «Եթե ուշադիր հետևեինք նախընտրական քարոզարշավին, կտեսնեինք, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն ավելի կողմնակից է սկզբում Միացյալ Նահանգների ներքին հարցերը լուծելուն և, ի տարբերություն դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի, պակաս ագրեսիվ արտաքին քաղաքականության կողմնակիցն է հատկապես Միացյալ Նահանգներից հեռու գտնվող տարածաշրջաններում»,- ասաց քաղաքագետը:

Նա հավելեց, որ դա ընդամենը նախընտրական քարոզարշավ է, և փորձը ցույց է տվել, որ միջազգային քաղաքականության մեջ մշտապես վերանայվում են մոտեցումները, և Միացյալ Նահանգները միշտ փորձում է նոր մոտեցումներ բերել: «Ես վստահ եմ ,որ բոլոր դեպքերում նոր մոտեցումներ կլինեն, բայց չեմ կարծում, որ անկախ դրանց բովանդակությունից և էությունից՝ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները շատ կփոխի իր արտաքին քաղաքականությունը»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո փոփոխություններ է ակնկալում Մերձավոր Արևելքում այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ: Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում հնարավոր են հետաքրքիր լուծումներ, որոնք միտված կլինեն սիրիական հակամարտության արագ կարգավորմանը:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթում է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը: Ըստ նախնական տվյալների՝ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում հաղթում Է ավելի քան 30 նահանգներում: Տվյալները, որոնք պատրաստվել են Էքզիթփոլերի եւ ձայների հաշվման նախնական արդյունքների հիման վրա, ներկայացրել են տեղական մի շարք ԶԼՄ-ներ: Հաղթանակ տանելու համար թեկնածուին հարկավոր Է հավաքել 270 քվեատուների ձայները, իսկ Թրամփն ստացել է արդեն 276 ձայն: Յուրաքանչյուր նահանգում քվեատուների թիվը հավասար Է Ներկայացուցիչների պալատի անդամների եւ սենատորների թվաքանակին: Այդպիսով, Քվեատուների կոլեգիան բաղկացած Է 538 մարդուց, ներառյալ նաեւ Կուլումբիայի ֆեդերալ օկրուգի երեք ներկայացուցիչները: Թրամփն անակնկալ հաղթանակ Է տարել մի շարք հանգուցային նահանգներում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին