Սպասվող լրահոս. 09.11.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 9-ին, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը կներկայացնի ավտոապահովագրության ոլորտում իրականացվող փոփոխությունները: Կներկայացվեն նաև ամփոփ տվյալներ ՀՀ-ում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համակարգի արդյունքների վիճակագրության վերաբերյալ:

Մեկնարկում է «Լուսավոր Սահման» բարեգործական նախագիծը, որի նպատակը սահմանամերձ բնակավայրերում բնակիչների համար լուսադիոդային լամպերի տեղադրմամբ կայունության ստեղծումն է: «Սահման» ՀԿ համահիմնադիր և ծրագրերի ղեկավար Անահիտ Նազարյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը կներկայացնեն նախագծի մանրամասները:

Ընթացիկ տարում ի՞նչ գնային տատանումներ են գրանցվել սպառողական շուկայում, ո՞ր ապրանքներն են թանկացել, որո՞նք էժանացել. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը կներկայացնի վերջին տվյալները:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Հեղինե Բիշարյանը լրագրողների հետ հանդիպմանը կանդրադառնան հոկտեմբերի 23-27-ը Ժնեւում տեղի ունեցած Միջխորհրդարանական միության 135-րդ վեհաժողովի աշխատանքներին:

Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը և Ռամկավար Ազատական կուսակցությունը կազմակերպում է քննարկում «Սիրիահայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները» խորագրով:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը կներկայացնի մանրամասներ «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի վերաբերյալ: Մրցույթի նպատակն է երիտասարդական գյուտարարության, նորարարության խթանումը և զարգացումը:

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվում է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Այսօր Երևանում տեղի կունենա ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպանի նշանակման պաշտոնական արարողությանը:

Նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի «Աղետ» խորագիրը կրող համերգը: Համերգին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանը կներկայացվեն համերգային ծրագրերի մանրամասները: Նշենք, որ 2015 թվականին Բեռլինում, 2016 թվականին` Դրեզդենում և Բրանդենբուրգում հաջողությամբ իրականացված և լայն արձագանք գտած այս համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին