Սպասվող լրահոս. 07.11.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ինչպիսի՞ սոցիալական պատկեր ունի Հայաստանն ու աղքատության ինչպիսի՞ մակարդակ է գրանցվել վերջին ուսումնասիրությունների համաձայն: Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Երևանում ՀՀ ԱՎԾ-յան և Համաշխարհային բանկի փորձագետների մասնակցությամբ կներկայացվի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը. 2015 թվականի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները» զեկույցը:

Երևանում կանցկացվի «Դպրոցների տնօրենների միջազգային համաժողով. 21-րդ դարի մետաքսի ճանապարհ հայեցակարգի շրջանակներում» խորագրով: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և այլք:

Մերձավորարևելյան զարգացումները նոր ընթացք են ստանում: Իրաքում, Սիրիայում մարտերը գնալով թեժանում են, իսկ Թուրքիայում ավելանում է ձերբակալվածների թիվը: Թուրքական իշխանությունների կողմից թիրախավորվում են նաև պատգամավորները: Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, մասնավորապես, Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում տեղի ունեցած վերջին զարգացումներին կանդրադառնա «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը կներկայացնի ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում առողջապահական ոլորտում սպասվող բարեփոխումները:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կանդրադառնա Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժին, վերջին զարգացումներին ու առաջիկա բարեփոխումներին:

Հայաստանում անցկացվում է առողջապահական իրավունքի առաջին միջազգային համաժողովը՝ «Մարդու իրավունքները և առողջապահությունը» խորագրով: Ոլորտի հարցերին կանդրադառնան ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և այլք:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրավիրում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ իր և թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի, տնօրեն Ստեփան Դավթյանի հետ շրջայց կատարելու վերանորոգված թատրոնում: Այնտեղ իրականացվել է զգալի աշխատանք, վերազինվել են բեմական մեխանիզմներն ու լուսավորությունը, ձայնային նոր համակարգերը: Վերանորոգման աշխատանքը սկսվել է 2015թ. հոկտեմբերից: Թատրոնի դահլիճը պատրաստ է շահագործման և նորամուտը կտոնի «Պեպո» բեմադրությամբ:

Նոյեմբերի առաջին տասնօրյակում նշվում է Որակի համաշխարհային օրը: Այն ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի շատ երկրներում: Նպատակն է ապրանքների և ծառայությունների որակի բարձրացումը, ինչպես նաև որակի խնդիրների հանդեպ պատասխանատուների ուշադրություն հրավիրելը: Օրվան ընդառաջ թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը և հայրենական ապրանք արտադրող առաջատար ընկերության գլխավոր տեխնոլոգ Կարեն Պողոսյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26