Պաշտոնական

Սլովակիայից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

1 րոպեի ընթերցում

Սլովակիայից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ նոյեմբերի 3-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Անդրեյ Դանկոն եւ պատվիրակության անդամները Սլովակիայի Ազգային խորհրդի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել հուշամատյանում։

Անդրեյ Դանկոն, կիսելով իր տպավորությունները, նշել է.- «Վշտակցելով եւ մեծ հարգանքով խոնարհվելով այս հուշարձանի առաջ՝ ես երբեք չեմ փորձում թաքցնել արցունքներս»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում