Սպասվող լրահոս. 01.11.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 1-ին, ՀՀ Ազգային ժողովում կանցկացվի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Օրակարգային հարցերից է «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների եւ ծախսերի ուղղվածությունը տարածքային կառավարման մարմիններին: Զեկուցողները ՀՀ ֆինանսների նախարարության, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն են ու մարզպետները:

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում օդային փոխադրումների ոլորտում, ի՞նչ ծրագրեր են նախատեսված հայաստանյան շուկա բյուջետային ավիափոխադրումների ներգրավման տեսանկյունից: Այս և այլ հարցերին է անդրադառնալու Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը:

«Հուսո տուն» բարեգործական կենտրոնում կկայանա «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի շահագործման տասնամյա հոբելյանի և «Գթության խոհանոց» ծրագրի 23-րդ շրջանի բացման արարողությունը: Կմասնակցի Գերմանիայից ժամանած պաշտոնական պատվիրակությունը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը և այլք: Մինչ բացման արարողությունը, գերմանական պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին:

Այսօր լրագրողների հետ կհանդիպեն «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը և Արմենակ Կյուրեղյանը: Նրանք կներկայացնեն «Սասնա ծռեր» խմբի ճանապարհային քարտեզը:

Հայաստանի նկարիչների միությունում կանցկացվի Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի հիմնադրման 50-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդես: Ցուցահանդեսի ժամանակ պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով կպարգևատրվեն ուսումնարանի աջակից կազմակերպությունները և գործընկերները: Ուսումնարանը բացվել է 1966 թ.-ին:

Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանը, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ անցկացնում են հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումների մեկնարկը կտրվի Ալ.Սպենդիարյանի ծննդյան օրը՝ կոմպոզիտորի շիրմին այցելությամբ: Կեսօրին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կբացվի «Մեր Սպենդիարյանը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը, որից հետո կկայանա համերգ՝ կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները:

Նոյեմբերի 1-ը Բուսակերների համաշխարհային օրն է: Ի՞նչ խնդիրներ կարող է առաջանալ միայն բուսակերության արդյունքում: Խորհուրդներ բժիշկ-մասնագետից: Իր դիտարկումները կներկայացնի բժիշկ-դիետոլոգ Հասմիկ Աբովյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին