Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 31.10.2016

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 31.10.2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր՝ հոկտեմբերի 31–ին, Ազգային ժողովում սկսվում են Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Այդ կապակցությամբ անցկացվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Երևանում անցկացվում է Հայ-կորեական միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության առանձնահատկություններին: Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ Հայաստանի և Կորեայի միջև աշխարհաքաղաքական անալոգիան, երկկողմանի հարաբերությունների արդի քաղաքական իրավիճակը և ապագա հեռանկարները, հրապարակային դիվանագիտությունը և մշակութային համագործակցությունը և այլն:

Քննարկում ՝ «Ազգային անվտանգության խնդիրները գլոբալիզացման և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում» թեմայով։ Ռուս հայկական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը, Ազգային անվտանգության բնագավառում հետազոտությունների լաբորատորիայի գիտական ծրագրերի համակարգող Նորայր Դունամալյանը,Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կանդրադառնան ինտեգրացիոն գործընթացներում ազգային անվտանգության հարցերին։

ՀՀ կառավորության նոր ծրագրով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սպասվում են մի շարք բարեփոխումներ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը կխոսի սպասվող բարեփոխումների մասին:

Վերաթողարկել է կեսդարյա պատմություն ունեցող «Գարուն» ամսագիրը: Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո լույս է տեսել «Գարուն» ամսագրի` 2016թ. առաջին համարը: «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը, խմբագրական խորհրդի անդամներ` «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, բանաստեղծ Արտեմ Հարությունյանը կխոսեն «Գարուն» ամսագրի աշխատանքների ու հեռանկարների մասին:

Լիտվայում կայացած «ATSPINDIS» միջազգային թատերական XI փառատոնին Հայաստանից մանսակցած դերասանները հաջողություն են ունեցել: «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը դերասան Արթուր Կարապետյանը կներկայացնեն մանրամասներ:

Ընթերցասեր հասարակությանը կներկայացվի «Սահմանին կանգնած եզդի հերոսը» գիրքը, որը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված եզդի տղաներին։ Կցուցադրվեն նաև սահմանին զոհված եզդի հերոսների մասին պատմող տեսանյութեր։ «Սահմանին կանգնած եզդի հերոսը» գիրքը տպագրվել, տեսանյութերը պատրաստվել են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհի և ՀԵՀ-ի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Անանիա Շիրակացու անվան ճեմարանում տեղի կունենա «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 16-րդ փառատոնի պաշտոնական բացումը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում