Սպասվող լրահոս. 28.10.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հոկտեմբերի 28-ին, Երևանում ացկացվում է «Welcome To Armenia 2016» հայաստանյան տուրիզմի համաժողովը: Տուրիզմի առկա վիճակը և հիմնախնդիրները կներկայացվեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանի, ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի և Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի ելույթներում: Համաժողովին կմասնակցեն Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի և Գորիսի քաղաքապետերը և այլք:

Պոլսո Հայոց պատրիարքարանում հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ որոշում է կայացվել` դիմել թուրքական իշխանություններին նոր պատրիարք ընտրելու արտոնություն տրամադրելու խնդրանքով: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կանդրադառնա Թուրքիայի հայկական համայնքում տեղի ունեցող վերջին զարգացումներին:

Երևանում անցկացվում է «Անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ բոլորի համար» թեմայով սեմինար գործատուների և աշխատողների համար: Կազմակերպիչը ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչությունն է:

Հոկտեմբերի 28-29-ը անցկացվում է «Մոսկվայի օրերը Երևանում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում կանցկացվեն ինչպես մշակութային, մարզական միջոցառումներ, այնպես էլ կլոր-սեղան քննարկումներ և գործարար համաժողով:

Երևանում կանցկացվի նաև «Կորեայի մշակույթի օրեր» խորագրով մրցույթ-միջոցառում: Փառատոնի ընթացքում ԵՊԼՀ կորեերեն ուսումնասիրող ուսանողների կողմից կներկայացվեն տարբեր թեմաներով զեկույցներ, կորեական ու հայկական ազգային պարեր: Միջոցառումը հնարավորություն կընձեռի ծանոթանալու կորեական մշակույթին:

Որքանո՞վ է իրատեսական կառավարության ծրագիրը, ի՞նչ խնդիրներ են դրված փաստաթղթի հիմքում: Հասարակական, քաղաքական դաշտը շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը: Այս անգամ իր դիտարկումները կներկայացնի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա կանդրադառնա նաև բյուջետային հարցերին:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում տեղի կունենա համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության, Կինեմատոգրաֆիստների միության մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը: Ներկայացված 11 վավերագրական ֆիլմերից ժյուրին մրցանակները շնորհել է 4 ֆիլմի:

Մատենադարանում հոկտեմբերի 28-29-ը կանցկացվի «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը, որն այս տարի նվիրված է անվանի գիտնական, նարեկացիագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանի հիշատակին: Զեկուցումներով հանդես կգան նարեկացիագիտության բնագավառում լավագույն մասնագետներ` Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ Հայր Լևոն Արք. Զեքիյանը, ֆրանսիացի նշանավոր հայագետ, բանասեր և պատմաբան Ժան-Պիեր Մահեն, Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտըն վան Լինտը և այլք:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Հայերեն Русский

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում