ՀՀ զինված ուժերն ունեն բացարձակ առավելություն. Սերգեյ Մինասյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լայնամասշտաբ պատերազմի գինը Ադրբեջանի համար ավելացել է ու ավելի տեսանելի է դարձել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Ռազմատեխնիկական այն միջոցները, որոնք Հայաստանը ձեռք էր բերել և շարունակում է ձեռք բերել վերջին ժամանակները, հնարավորություն չեն տալիս լիովին խուսափել ցածր և միջին մակարդակի էսկալացիայից: Դա դասական իրավիճակ է, երբ երկրները կարող են ապահովել ռազմավարական զսպումը՝ օգտագործելով և՛ ռազմատեխնիկական, և՛ ռազմաքաղաքական միջոցներ, բայց եթե կողմերից մեկը դժգոհ է այս իրավիճակից, ապա փորձում է ինչ-որ ձևով գնալ ցածր մակարդակի էսկալյացիայի՝ դա օգտագործելով որպես քաղաքական լծակ»,- ասաց քաղաքագետը:

Ըստ Մինասյանի՝ ՀՀ զինված ուժերն ունեն բացարձակ առավելություն՝ օպերատիվ մարտավարական ժամանակակից միջոցների առումով:

«Իրականում ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական հավասարակաշտությունը բավական բարդ, բազմաստիճան հասկացություն է, որն իր մեջ ներառում է ոչ միայն ուղղակի տեխնիկայի քանակ և վիճակ, այլ նաև մարտունակություն, աշխարհագրական, պաշտպանական գծի առաձնահատկություններ, կառավարման միջոցներ, արտաքին դերակատարների ներգրավման հնարավարություն և այլն»,- ասաց քաղաքագետը:

Մինասյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական հավասարակշռությունը գոյություն ունի, այլ բան է, որ այդ բալանսը երբեք չի եղել սիմետրիկ, միշտ եղել է ասիմետրիկ:

«Որոշ զինատեսակներով ադրբեջանական կողմը ունեցել է առավելություն՝ ռազմաօդային ուժեր, զրահատեխնիկայի ավելի մեծ քանակ, այն դեպքում, երբ հայկական կողմը ունեցել է հակաօդային պաշտպանության միջոցների առավելություն»,- նշեց քաղաքագետը:

Ըստ Մինասյանի՝ այդ բալանսը ընդհանուր առմամբ պահպանվում է, դրա հետ մեկտեղ վերջին ամիսներին հայկական կողմը ռազմատեխնիկական բաղադրիչների առումով ստացավ որոշ առավելություն:

«Դա չի վերաբերում «Իսկանդեր»-ին, քանի որ դրանք եղել են Զինված ուժերի զինանոցում մինչև ապրիլյան իրադարձությունները: Ապրիլյան իրադարձությունների բնույթը, որ եղել է չորսօրյա և չի անցել ռազմավարական մասշաբների, մեծ մասամբ պայմանավորված էր նաև «Իսկանդեր»-ի և այլ հեռահար հրթիռային կայանների առկայությամբ»,- եզրափակեց Մինասյանը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում