ՀՀ ֆինանսների նախարարը Հայաստանի համար կարևորում է Իրանի կայուն տնտեսական աճը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի պարտականությունները ստանձնելուց հետո սա առաջին հանդիպումն էր, որի շրջանակում քննարկվեցին երկու երկրների ֆինանսական համակարգերի արդիականացման, առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորությունները: Նախարար Վարդան Արամյանը մեկ անգամ եւս ընդգծեց երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների ավանդույթը՝ շեշտելով, որ տնտեսական գործակցության ներկա պատկերը բնավ չի արտահայտում հայ-իրանական տնտեսվարողների ներուժն ու հնարավորությունները: «Երկկողմանի ներդրումները չնչին են. Իրանից Հայաստան ցուցանիշը 3 միլիոն դոլար է, Հյաստանից Իրան՝ 250 հազար դոլար, ինչն էլ փաստում է, որ մենք բավական մեծ անելիք ունենք այստեղ եւ կարող ենք շեշտակի բարձրացնել այս ցուցանիշը՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների դարավոր առեւտրային ներուժը» :

Նախարարը վստահություն հայտնեց, որ հայ-իրանական առեւտրաշրջանառությունը հնարավոր է մեծացնել մեգանախագծերի մշակման եւ իրագործման արդյունքում, ինչը նախկինում հնարավոր չի եղել մեր հարեւան երկրի նկատմամբ կիրառվող տնտեսական սանկցիաների պատճառով.«Մեր հարեւանի վրա տնտեսական սանկցիաները ազդում են նաև մեզ վրա, եւ մենք այս մասին մշտապես ահազանգել ենք մեր եվրոպացի գործընկրներին: Հիմա ունենք նոր իրականություն, ուրախ ենք, որ Իրանը կարգավորում է իր տնտեսական հարաբերությունները այլ երկրների հետ, եւ վստահ եմ, որ համատեղ կարող ենք հասնել ավելի մեծ ցուցանիշների» :

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադն իր հերթին շնորհավորեց Վարդան Արամյանին նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով, ապա նշեց, որ մեկ տարի առաջ հանդիպել է նախորդ նախարարի հետ եւ քանի որ այս ընթացքում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, ինքը կցանկանար տեղեկանալ նախարարության ենթակայության տակ գտնվող ներկա գործառույթներին, մաքսային եւ բանկային հատույթի փոփոխություններին: Դեսպանը մասնավորապես հետաքրքված էր ապահովագրության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ, «Մելլաթ» բանկի նոր մասնաճյուղերի բացման հեռանկարով, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական հարթակներում փոխադարձ համագործակցությամբ:

Նախարար Արամյանը հակադարձել է, որ Հայաստանը մշտապես սատարել է իրանական նախագծերին միջազգային ֆինանսական հարթակներում.« Եթե Իրանում տնտեսական աճը բարձր լինի, անուղղակիորեն այն կազդի նաեւ Հայաստանի տնտեսական աճի վրա: Հետեւաբար, Հայաստանին ձեռնտու է հարեւան երկրի կայուն տնտեսական աճը», - նշել է նախարարը :

Զրուցակիցները համաձայնել են, որ պետք չէ սահմանափակվել ներկա ցուցանիշներով, անհրաժեշտ է ավելի շատ աշխատել եւ լրացնել բացերը՝ վերոնշյալ դաշտը կարգավորելու նպատակով, խթանել երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների առավել արդյուանվետ աշխատանքը: Մեգանախագծերի շրջանակում նախարար Արամյանը նշեց, որ այժմ գործում է հիմնականում մեկը՝ էներգետիկ պրոեկտը, մինչդեռ կա ընդլայնման հեռանկար այլ ոլորտնրում եւս. օրինակ՝ հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը կամ սպանդանոցների կառուցումն ու գյուղատնտեսական, արդյունաբերական ենթակառուցվաքծները, որոնք կարելի է զարգացնել պետություն-մասնավոր հատված ներդրումների շնորհիվ:

Հայերեն English

Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ

Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում ընթացող առաջնությունը

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս