Սպասվող լրահոս. 25.10.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այսօր` հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա կանդրադառնա ղարաբաղյան խնդրի հետ կապված մի շարք հարցերի: Նախատեսվում է նաև համանախագահների այց Արցախ:

Հոկտեմբերի 26-28-ը Երևանում անցկացվելու են «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» միջազգային ցուցահանդեսը և «Երեւանյան բիզնես-ֆորում»-ը: Միջոցառմանը մասնակցում են ընկերություններ՝ էներգետիկայի, մեքենաշինության, շինարարության, տրանսպորտի եւ այլ ոլորտներից: Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն և այլք, կներկայացնեն մանրամասներ սպասվող միջոցառումների հետ կապված:

Հայաստանյան քաղաքական, հասարակական դաշտը շարունակում է քննարկել կառավարության նոր ծրագիրը, վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին հարցազրույցի կարևոր շեշտադրումները: Թեմայի հետ կապված իրենց դիտարկումներն են ներկայացնելու տնտեսագետներ, պատգամավորներ, հասարակական գործիչներ:

Ի՞նչ տնտեսական օրակարգ ունի ԱՊՀ-ն: Այս թեմայով կազմակերպվում է տեսակամուրջ` Երևանի, Աստանայի, Բիշքեկի, Քիշնևի, Մինսկի մասնակցությամբ: Կքննարկվեն ԱՊՀ շրջանակում տնտեսական փոխգործակցության խնդիրներն ու նպատակները, որոնք ընդգրկված են Կառավարության ղեկավարների խորհրդի օրակարգում։

Երևանում կանցկացվի «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը՝ որպես ռազմավարական զարգացման ուղղություն» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովի ընթացքում Կանադայից հրավիրված փորձագետ Ջոն Բրինը կներկայացնի «Հաշմանդամություն և զբաղվածություն. վերաբերմունքի անտեսանելի խոչընդոտները» թեման: Թեմայի 3 կարևոր կետերը լինելու են աշխատունակության, հաշմանդամության և առողջության միջազգային մակարդակով դասակարգումը, մասնավորապես հաշմանդամության և աշխատելու մասին մարկանց վերաբերմունքը:

Հոկտեմբերի 26-28-ը Երևանում անցկացվելու է «Թանգարան, կրթություն և ներգրավում» խորագրով փորձի փոխանակման եռօրյա դասընթաց-վարժանք: Բրիտանական թանգարանի նշված ծրագրին և դրա հետ առնչվող միջոցառումներին Հայաստանը միացել է 2014 թվականից: Նման ձևաչափով տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող միջազգային ծրագիրն իրականացվելու է Թանգարանային կրթության կենտրոնի, Մանչեսթերի պատկերասրահի, Բրիտանական թանգարանի համագործակցությամբ: Ծրագրի մեկնարկին ընդառաջ կազմակերպիչները կներկայացնեն մանրամասներ:

Նոյեմբերի 12-13-ը Ծաղկաձորում կանցկացվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի XIV առաջնությունը։ Աշխարհի առաջնությունն անցկացվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը, Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը կխոսեն առաջնության մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր