Սպասվող լրահոս. 18.10.2016

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հոկտեմբերի 18-ին, «Երևան էքսպո» կենտրոնում կանցկացվի Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով: Միջոցառման ընթացքում կներկայացվի թեթև արդյունաբերության ոլորտի ողջ արժեշղթան՝ թելից մինչև պատրաստի հագուստի արտադրություն, այդ թվում նաև կաշվե իրեր, գլխարկներ, զարդ և աքսեսուարներ: Միջոցառումը նպատակաուղղված է խթանելու Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը, նախանշելու տարածաշրջանային համագործակցության հեռանկարները: Միջոցառման շրջանակում երեկոյան տեղի կունենա դիզայներական հավաքածուների ցուցադրություն:

Այսօր կներկայացվի ԲՈՒՀ-ից աշխատաշուկա անցման սահունությունն ապահովող նոր հարթակ՝ «Արագ Մեկնարկ» (Quick Start) նախագիծը: «Արագ Մեկնարկ»-ը (Quick Start) նոր նախագիծ է, որը միտված է զարգացնելու և կատարելագործելու նորավարտ ուսանողների և աշխատանք փնտրողների գիտելիքներն ու ունակությունները: Նախագիծը մշակվել է «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի կողմից: Միջոցառմանը իրենց ելույթներով հանդես կգան նախագծի հեղինակները, գործընկերները, ինչպես նաև ներկա կլինեն տարբեր գործատուներ, թրեյներներ, մասնագետներ:

ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կմեկնի Սևան՝ Արփա-Սևան ջրատարի շինաշխատանքներին հետևելու համար:

Արդեն 19 տարի է ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայություն են մատուցում հոգևոր սպասավորները: Նրանցից շատերն իրենց ներդրումն ունեցան ապրիլյան պատերազմում, երբ Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ գործողություններ: Այս տարիների ընթացքում ո՞րն է Զինված ուժերում հոգևոր առաքելություն իրականացնող կառույցի գլխավոր ձեռքբերումը, ի՞նչ խնդիրներ կան ոլորտում: Այս և այլ հարցերին այսօր կանդրադառնան Երևանի կայազորի և 5-րդ բանակային կորպուսի հոգևոր պատասխանատու Տեր Ենովք քահանա Եսայանը, N զորամասի հոգևոր սպասավոր, ապրիլյան պատերազմի վիրավոր Հովհաննես սարկավագ Գալստյանը, N զորամասի հոգևոր սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը:

ԱՄՆ-ից ժամանած շուրջ հինգ տասնյակ բարձրակարգ մասնագետների խումբը 5 օր շարունակ ամենատարբեր բուժծառայություններ կմատուցի Տավուշի և Լոռու մարզի ավելի քան 1000 բնակչի: Բժշկական ձեռնարկի մեկնարկը կտրվի Տավուշի մարզում: Ներկա կլինեն «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

ՀՀ տարածքում վերջին ամիսներին ի՞նչ հնագիտական աշխատանքներ են իրականացվել: Հատկապես ո՞ր տարածքներում են տեղի ունեցել հնագիտական ուսումնասիրություններ: Ի՞նչ վաղեմություն ունեն պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը կանդրադառնա այս հարցերին:

Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում լրագրողների հետ կհանդիպեն «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրահատական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ ուռուցքաբան Արմեն Քոչարյանը: Նրանք կներկայացնեն հիվանդացության ու մահացության վերջին տվյալները, կանդրադառնան բուժման հարցերին, հիվանդության նկատմամբ ազգային մոտեցումներին:

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Ջոն արքա» ներկայացումը հաջողություն է ունեցել Թբիլիսիի New միջազգային թատերական փառատոնին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանը, Տիգրան Ներսիսյանը, Ալբերտ Սաֆարյանը մանրամասներ թատերական փառատոնից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր