Սպասվող լրահոս. 17.10.2016

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հոկտեմբերի 17-ին, ՀՀ Ազգային ժողովում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Երևանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը կքննարկի խորհրդի նիստի ռազմաքաղաքական շեշտադրումները: Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ընդունվել են մի շարք փաստաթղթեր և որոշումներ, որոնք միտված են կազմակերպության ներուժի էական ամրապնդմանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է:

Հավաքական անվտանգության խորհրդի նիստի թեման շարունակելով և ռուս–հայկական համագործակցությանն անդրադառնալով իրենց վերլուծություները կներկայացնեն հայ և ռուս մասնագետները Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ: Երևանից քննարկմանը կմասնակցեն տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, ռազմական փորձագետ, գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը։ Մոսկվայի մասնակիցներն են` Ռուսաստանի արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը, Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի պետ Արթուր Աթաևը, Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը և Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը։

ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանը կհանդիպի Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքների նախագահների հետ:

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակբաշխության 2015թ. արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաեւ մրցանակակիր հայկական կազմակերպությունների և մրցանակակիրների ներկայացուցիչները: 2015թ. անվանակարգերն են` «Մայրենիի պաշտպան», «Հայկական լրատվամիջոցին՝ ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված, լավագույն հրապարակման համար», «Հայկական ավանդական ընտանիք», «Լավագույն գեղարվեստական խումբ»:

Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա «Սիներջի Ինթընեյշընլ Սիսթըմզ» ընկերության Գյումրու գրասենյակի բացումը: Բացմանը ներկա կլինեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես նաև հյուրեր ՏՏ ոլորտից: 1997թ.-ին հիմնադրված Սիներջի կազմակերպության գլխամասը գտնվում է Վաշինգտոնում: Ընկերությունն աշխատում է աշխարհի ավելի քան 60 երկրների հետ:

ԵՊՀ -ում տեղի կունենա «Իտալերենը և ստեղծագործական միտքը. ապրանքանիշներ, հագուստ, մոդա և դիզայն» խորագրով երկօրյա միջոցառումը: Ներկա կլինի ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին: Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դասախոսները հանդես կգան զեկույցներով, իսկ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները կկատարեն համաշխարհային ճանաչում վայելող իտալացի դասականների արիաները:

Մայր Աթոռ Ս.Էջմիածնում էլ կմեկնարկեն Հայկական գրադարանների միջազգային չորրոդ համաժողովի աշխատանքները: Համաժողովը նվիրված է հայերեն առաջին Աստվածաշնչի տպագրության 350 ամյակին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին