Մանկական բեսթսելեր 4/9. Արքայադուստրերի մասին հեքիաթներն ամենավաճառվածն են

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա սեպտեմբերի ցուցանիշները: Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքն է: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղած են վերոնշյալ գրքում, որը կազմել է «Բուկինիստ» հրատարակչությունը:

Երկրորդ տեղում «Հեքիաթներ բարու և չարի մասին» ստեղծագործությունն է, որը ևս կազմել է Բուկինիստը:

«Ագահ Մեդոկը», «Ֆինվարայի կախարդական գավաթը» և «Հավեյն ասպետի պսակադրությունը» տղաներին կսովորեցնեն լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք զետեղված են «Հեքիաթներ տղաների համար»գրքույկում: Այն երրորդ հորիզոնակում է:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն չորրորդում է: Այն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Մեծերը փոքրիկների համար գնել են նաև «Շաղգամը» գիրք-փազլը, որի արդյունքում այն հայտնվել է հինգերորդ հորիզոնականում: Հեքիաթի առանցքում համատեղ ուժերով նպատակին հասնելու գաղափարն է: Շաղգամը հողից հանելու համար պապիկին օգնության հասած թոռնիկին են միանում շունը, կատուն, անգամ մուկը:

Մանկական բեսթսելերի վեցերորդ տեղում«Արևիկ» հրատարակչության ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»գիրքնէ:Այս հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլ նաև մուլտֆիլմերի ու ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Զանգակ հրատարակչության «Լինում է, չի լինում» պատկերազարդ հեքիաթները յոթերորդում են: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթների հերոսները փոքրիկների ամենասիրելիներն են: Այս հեքիաթների նոր նկարազարդումներն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը:

Ութերորդ տեղում «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» եռահատորյակն է: Այն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Ալեքսանդր Պուշկինի` «Հեքիաթձկնորսիևձկանմասին»վերնագրով հեքիաթների ժողովածուն իններորդում է: Այն ընդգրկում է նաև «Քնած գեղեցկուհու և յոթ քաջերի հեքիաթը»:

Մանկական բեսթսելերը եզրափակում է Յոհաննա Սփիրի «Հայդի» ստեղծագործությունը: Փոքրիկ Հայդիին կյանքը շվեյցարական լեռնային գյուղակում ամենօրյա տոն է թվում: Աղջնակը սիրում է իր մենակյաց պապին, մեկ առ մեկ ճանաչում է գյուղի բոլոր այծիկներին, իսկ այծարած Փեթերի տանը նրան շրջապատում են գորովանքով ու սիրով: Սակայն Հայդին շուտով ստիպված է հրաժեշտ տալ սիրած վայրին: Նրան մի նոր կյանք է սպասում Ֆրանկֆուրտում` անվասայլակին գամված Քլարայի ընկերակցությամբ:

Վարկանիշային աղյուսակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Հայ գիրք» (54-07-06), «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1

«Հեքիաթներ

արքայադուստրերիմասին»

Բուկինիստ 90
2

«Հեքիաթներբարու

ևչարիմասին»

Բուկինիստ

2015

90
3

«Հեքիաթներ

տղաներիհամար»

Բուկինիստ 84
4

ՀովհաննեսԹումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 80
5

«Շաղգամը»

գիրք-փազլ

Բուկինիստ 50
6

Հանս Քրիստիան Անդրեսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 40
7

«Լինումէչիլինում»

պատկերազարդհեքիաթներ

Զանգակ 35
8

«Լավ հեքիաթներ խելացի

երեխաների համար»

Էդիթ Պրինտ 30
9

«Հեքիաթձկնորսի

ևձկանմասին»

Բուկինիստ 28
10

ՅոհաննաՍփիրի

«Հայդի»

Զանգակ 26

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անի Նազարյանը

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում