Ադրբեջանը ԼՂ շփման գծում կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1800 կրակոց:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (155 կրակոց) և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան (109 կրակոց):

Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՀԱՆ-17 (հաստոցավոր ավտոմատ նռնականետ)՝ 1 արկ:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն

Հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցումը հրապարակելու համար Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. ԱԳՆ

Ազատանի սաների գոբելեն աշխատանքները ներկայացվել են Շիրակի մարզպետարանում

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ-ՄԹ բիզնես համաժողով 2026»-ին

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն

Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 7-ի տարելիցին ընդառաջ կոչ է արել հրադադար հաստատել Գազայում

Դահլիճից դուրս կշպրտենք․ Ռուբինյանը նիստը խաթարելու մասին

Գուսանագյուղում վերանորոգվել է համայնքային դահլիճը

ԱԺ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև հրմշտոց է տեղի ունեցել