Հասարակական

Տիրինկատարի տարածքում հնագետները ցլակերպ վիշապաքար են պեղել

2 րոպեի ընթերցում

Տիրինկատարի տարածքում հնագետները ցլակերպ վիշապաքար են պեղել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-գերմանական արշավախումբն Արագածի գագաթամերձ մասում՝ Տիրինկատարի տարածքում, մի ցլակերպ վիշապաքար է պեղել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հայ-գերմանականարշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանը, վիշապաքարը մի հարթակի վրա էր ընկել, որի վրա հայտնաբերվել են բույսերի հետ կապված օրգանական հետքեր: «Այդ հետքերը վկայում են այն մասին, որ վիշապաքարի մոտ ինչ-որ ծիսակատարություններ են կատարվել»,-ասաց նա:

Հայ-գերմանական արշավախմբի ղեկավարը հետաքրքիր համարեց նաեւ այն փաստը, որ վիշապաքարի տարածքն ամբողջությամբ վանակատի ու խեցեղեն բեկորներով էր շրջափակված: «Այդ բեկորները հնարավորություն են տալիս տեղանքը թվագրելու երրորդ, երկրորդ հազարամյակի սահմանում»,-հավելեց Բոբոխյանը

Նախորդ տարվա պեղումների համեմատ, Տիրինկատարի այս տարվա պեղումները բավական ուշագրավ արդյունքներ են արձանագրել: «Քանի որ վիշապաքարը ընկած էր, մենք կարող ենք հստակ ասել, թե վերջինս որ կողմ էր նայում: Վիշապը նայել է Արագածի ուղղությամբ, իսկ նրա առջեւ ծիսակատարություն կատարողը՝ Արարատի ուղղությամբ»,-հավելեց նա:

Տիրինկատարի պեղումներն ընթանում են Վիշապ քարակոթողների ծրագրի շրջանակներում:

Հայ-գերմանական համատեղ արշավախումբը Տիրինկատարում պեղումներ իրականացնում է 2013 թվականից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում