Արցախ

Զախարովան խոսել է Սիրիայից հայերին տեղափոխելու հարցում ՌԴ աջակցության մասին

1 րոպեի ընթերցում

Զախարովան խոսել է Սիրիայից հայերին տեղափոխելու հարցում ՌԴ աջակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խոսել է Սիրիայից հայերի տեղափոխումը Հայաստան իրականացնելու գործում ՌԴ հնարավոր աջակցության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական Russia Today-ը, խնդրին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին` Սիրայում գտնվող հայկական համայնքի ներկայացուցիչներին պատմական հայրենիք տեղափոխելու հարցում` Զախարովան ասել է. «Եթե կա պաշտոնական տեղեկություն, կան նամակներ Սիրիայի տարածքում բնակվող հայերից, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան, ապա նրանք պետք է համապատասխան ձևով այդ մասին տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ու համապատասխան օրգաններին: Հայաստանն էլ համապատասխան ձևով, եթե դրական է նայում հարցին, պետք է դիմի այս կամ այն կողմին, որը կարող է նման օգնություն ցուցաբերել: Սա բացարձակ նորմալ ընթացակարգ է»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում