Թալիշի միջնակարգ դպրոցում նշվել է ուսուցչի մասնագիտական տոնը

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տներն ու կրթական օջախը լքած ու Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասում հաստատված թալիշցի ուսուցիչները դպրոցում նշել են ուսուցչի մասնագիտական տոնը:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցը տեղեկացրել է, որԱլաշանի տեղամասում գործող դպրոցումսովորում է 23 աշակերտ:

«Մինչև ապրիլյան դեպքերը Թալիշի միջնակարգ դպրոցն ունեցել է 102 աշակերտ: Ապրիլի 2-ի չարաբաստիկ օրը մենք ստիպված լքեցինք մեր հարազատ գյուղը, և ժամանակավորապես հիմնավորվեցինք Ալաշանում: Ճիշտ է, այստեղ պայմանները լավ են, բայց մեզ ավելի ձգում է մեր հարազատ գյուղի հարազատ դպրոցը: Առանձնապես իրենց հարազատ կրթօջախին կարոտում են դպրոցահասակ երեխաները: Նրանք անընդհատ հարցեր են տալիս՝ մեզնից իմանալու, թե երբ ենք վերադառնալու Թալիշ: Ուսուցիչներով ամեն ինչ անում ենք, որ չընդհատվի երեխաների կրթության ու դաստիարակության գործը»,- ասել է Մեժունցը՝ հավելելով, որ իրենց դպրոցի կոլեկտիվում աշխատում է 14 ուսուցիչ:

Դպրոցին օգնում և աջակցում են ԼՂՀ կառավարության կրթության բաժիններն ու անհատ բարերարներ:

Հայերեն English