ՀՀ Նախագահի հանձնարարությամբ երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն կառաքվի Սիրիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ մոտակա օրերին սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: