«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շնորհիվ ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս ևս աջակցեցին մեկ ընտանիքի` կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու գործում: Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Արագածոտնի մարզի գյուղական համայնքներից մեկում բնակվող երկու զավակների ծնողներ՝ Սերոբի և Ծաղիկի ընտանիքին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտանիքը համայնք է տեղափոխվել մեկ տարի առաջ: Ընտանիքի մոր առողջական խնդիրները լուծելու նպատակով նրանք ստիպված են եղել վաճառել քաղաքի իրենց բնակարանը, իսկ մնացած գումարով տուն են գնել գյուղում: Երեխաներից Քնարիկը գնում է դպրոց, իսկ երկու տարեկան Գայանեն տանն է՝ սիրող ու հոգատար ծնողների ու տատիկի ուշադրության կենտրոնում: Այս ընտանիքը բնակվում է ծայրահեղ աղքատ պայմաններում, տանը չկան սանիտարահիգիենիկ հարմարություններ: Տունն ունի նաև ջեռուցման խնդիր։

Այս ընտանիքի չափահաս անդամները չունեն հիմնական աշխատանք, իսկ նրանց եկամտի միակ աղբյուրը Սերոբի և Գայանե տատիկի սեզոնային աշխատանքն է՝ հովվությունը և մոր՝ Ծաղիկի հիվանդության թոշակը: Համայնքում չկան աշխատատեղեր, ինչը բարդացնում է կայուն եկամտի ապահովման հարցը:

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով անասնապահության դերն ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում, Սերոբին տրամադրվել է կով, հավ և անասնակեր՝ անասնապահական աշխատանքները սկսելու, սննդի և վառելիքի հարցը որոշակի չափով լուծելու, ինչպես նաև՝ եկամուտ ապահովելու համար:

Ընտանիքի ծնողները վստահ են, որ այժմ արդեն կկարողանան ապահովել իրենց ընտանիքի առաջնային կարիքները և երեխաներին պահել տանը՝ ծնողական հոգածության ներքո:

«Մենք շնորհակալ ենք Ucom-ի բաժանորդներին այս ծրագրի իրականացմանն ուղղված յուրաքանչյուր դրամի համար: Ucom Հիմնադրամն, ինչպես միշտ, կրկնապատկում է նրանցից յուրաքանչյուրի ներդրումը և ջանքեր է գործադրում, որ ծրագիրը շարունակական բնույթ կրի, և երեխաները մեծանան՝ ծնողական սիրով ու ջերմությամբ շրջապատված», - ասել է Ucom Հիմնադրամի տնօրեն՝ Աշոտ Բարսեղյանը:

«Վորլդ Վիժնը բազմամյա փորձ ունի խոցելի և անապահով ընտանիքների հետ աշխատանքի ոլորտում և իր փորձագետների ու սոցիալական աշխատողների ջանքերով կազմակերպում է մասնագիտական աշխատանքներ` ընտանիքների հետ մշակելով անհատական զարգացման պլաններ: Այս աշխատանքների առանցքային նպատակն է բարելավել յուրաքանչյուր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչի արդյունքում էլ ծնողները կշարունակեն երեխաներին պահել ընտանիքում», - ասել է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն՝ Ժիրայր Էդիլյանը:

Հայերեն English Русский

ԱԺ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը

Ոստիկանությունը հայտնել է ծրագրված սպանության կանխման մասին․ ձերբակալվել է չորս անձ

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթ

Հայաստանն արծաթե հուշադրամ է թողարկել COP-17-ը հյուրընկալելու կապակցությամբ

ԱԺ էթիկայի հանձնաժողովին կարող է դիմել յուրաքանչյուր ոք․ Մարիա Կարապետյանը ներկայացրել է ընթացակարգը

Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս

«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ

Հունաստանում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «Դուրղութին հիշում է Շրջափակումը» խորագրով հիշատակի միջոցառմանը

Կալասը հայտարարել է, որ Մոլդովան «Աճի ծրագրի» շրջանակում կստանա 157 միլիոն եվրոյի չափով նոր մասնաբաժին․ Moldpres

Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածներից Սև ծովում զոհվել է քաղաքացիական նավի նավապետը