Տնտեսություն

ՊԵԿ-ը Բագրատաշենի մաքսակետում 1,5 տոննա թուրքական և վրացական ծագման լոլիկ է հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը Բագրատաշենի մաքսակետում 1,5 տոննա թուրքական և վրացական ծագման լոլիկ է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 26ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունը Բագրատաշենի, Բավրայի և Մեղրիի մաքսակետերում կանխել է մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր: Մասնավորապես, վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում մի քանի դեպքով հայտնաբերել են շուրջ 1,5 տոննա թուրքական և վրացական ծագման լոլիկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մաքսանենգները համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով` ապրանքը թաքցրել են բեռնատար ավտոմեքենաների բեռնախցիկներում հատուկ պատրաստված թաքստոցներում: Վարչության աշխատակիցները կանխել են նաև անօրինական ճանապարհով շուրջ 600 կգ մաքրող միջոցների և 200 լիտր մեքենայի յուղի ներկրման փորձեր:

ՆՀՎ վարչությունը բացահայտել է չհայտարարագրված մի շարք ապրանքներ ևս, այդ թվում` կենցաղային իրեր, տեխնիկա, սննդամթերք, զարդեր և այլն: Եղել են նաև ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման փորձեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում