Հատուկ նախագծեր

«Նոր գիրք» 3/24. «Դժոխքից վերադարձ կա» և «Եթե հատիկը չմեռնի»

2 րոպեի ընթերցում

«Նոր գիրք» 3/24. «Դժոխքից վերադարձ կա» և «Եթե հատիկը չմեռնի»

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության կայքում ընթերցասերները հնարավորություն ունեն ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել:

Գևորգ Գրիգորյան

«Դժոխքից վերադարձ կա»

«Կինոնկարի հենքում իրական իրադարձություններ են» մակագիրը ակամայից տրամադրում է ինչ-որ արտառոց, հափշտակիչ ակնկալիքի: Այս գիրքը ոչ թե հիմնված է իրական իրադարձությունների վրա, այլ այստեղ ամենաիրական պատմություններ են, բացարձակ զերծ գունազարդումներից կամ ընթերցողի ուշադրությունը բևեռող այլ հնարքներից: Ավելին՝ անգամ հարթվել են սուր անկյունները, որպեսզի անհարկի չգրգռեն նրբակիրթ ընթերցողի նյարդերը: Անհավանականը միայն այն է, որ այս ամենը կատարվել է ոչ թե խավարամիտ միջնադարում, այլ մերօրյա բարեհունչ մարդասիրության դարաշրջանում։ Երևան, «Անտարես», 2016, 228 էջ:

Անդրե Ժիդ

«Եթե հատիկը չմեռնի»

Ֆրանսիացի գրող, դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդի «Եթե հատիկը չմեռնի» (1920) վիպակը ինքնակենսագրական ժանրի ամենացայտուն օրինակներից է, որտեղ նա, հոգևորի ու մարմնականի առճակատման և իր ներքին պայքարի մասին խոսելով, ներկայացնում է նաև այդ ժամանակաշրջանի հայտնի գրողների և արվեստագետների մի ամբողջ աստղաբույլ: Այս գիրքը ժամանակին մեծ աղմուկ է առաջացրել Օ. Ուայլդի վերաբերյալ արված մի քանի սենսացիոն խոստովանությունների պատճառով: Ֆրանսերենից թարգմանել է Թագուհի Բլբուլյանը։ Երևան, «Զանգակ», 2016, 416 էջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում