Քաղաքականություն

ՀՀ-ում Մոլդովայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարարի տեղակալին

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Մոլդովայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Մոլդովայի նորանշանակ դեսպան Ռուսլան Բոլբոչան (նստավայր՝ Կիև) սեպտեմբերի 22-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման և հայ-մոլդովական բարեկամության առավել ամրապնդման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Բոլբոչան հավաստիացրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանք կգործադրի Հայաստանի և Մոլդովայի միջև համագործակցությունն առավել խորացնելու և երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-մոլդովական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում