Քաղաքականություն

Երկրի ղեկավարությունը «Եռաբլուր»-ում հարգեց Հայրենիքի անկախության համար զոհված հայորդիների հիշատակը

1 րոպեի ընթերցում

Երկրի ղեկավարությունը «Եռաբլուր»-ում հարգեց Հայրենիքի անկախության համար զոհված հայորդիների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Նախագահին ուղեկցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նախագահ Սարգսյանը հավաքվածներին շնորհավորեց ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում