Էդուարդ Շարմազանովը ելույթ կունենա Տավրիդյան պալատում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 21-ին Տավրիդյան պալատում կմասնակցի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես-միջոցառմանը, որտեղ հանդես կգա ելույթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նույն օրն ԱԺ փոխնախագահը Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի, Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարության, ինչպես նաեւ հայկական համայնքի ուղեկցությամբ կայցելի Կոմիտաս վարդապետի հուշարձան:
Կարդացեք հոդվածը` English